ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ադրբեջանի լավագույն դաշնակիցը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են

Ադրբեջանի լավագույն դաշնակիցը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են
29.09.2024 | 13:43

«Հայաստանը պետք է անցկացնի հանրաքվե, որի ընթացքում հայերը կցուցադրեն, որ չեն աջակցում [Հայաստանի] նկրտումները Ղարաբաղի նկատմամբ։ …Հայաստանի համար լավագույն լուծումը նեյտրալությունն է՝ զերծ ռազմական ալյանսներից, որոնք [որևէ կերպ] կարող են լինել ընդդեմ Ադրբեջանի»,-

իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ինձ սա ակամայից հիշեցրեց սույն անձնավորության՝ 2017-ին Օքսֆորդի համալսարանում քննարկման ժամանակ հնչեցրած մեկ այլ միտք․ «Մենք պիտի ձգտենք նրան, որ հայերն իրենք հրաժարվեն Ղարաբաղից։ Հասկանան, որ այն գլխացավանք է իրենց համար։ Որ այն իրենց պետք չի հանգիստ ու նորմալ ապրելու համար։ Մենք իրենց չենք թողնի, որ ապրեն հանգիստ ու խաղաղ»։

Այս միտքը հնչում էր որպես քարոզչա-հոգեբանական մեծ ռազմավարություն, որը, ինձ այն ժամանակ իրատեսական չէր թվում։ Հիմա ոչ միայն տեսնում եմ դրա արդյունքները, այլ նաև տեսնում եմ դրա շարունակությունը, որը կհնչի մոտավորապես այսպես․ «Մենք պիտի ձգտենք նրան, որ հայերն իրենք հրաժարվեն Արևմտյան Զանգեզուրից և Դարալագյազից։ Հասկանան, որ այն իրենց պետք չի հանգիստ ու նորմալ ապրելու համար։ Մենք իրենց չենք թողնի, որ ապրեն հանգիստ ու խաղաղ»։

Ինչ խոսք, այս հարցում Ադրբեջանի լավագույն դաշնակիցը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնց վարքագծի ընդհանուր տրամաբանությունը կարող է հնչել հետևյալ կերպ․ «Ինչի՞ դու ինձ սպանես, եթե ես կարող եմ ինձ սպանել»։

Հեյդար Ալիևի մեծությունը իր ազգի համար նրանում է, որ նա իր պետության հիմքում դրեց հաղթողի համակարգային մատրիցա։ Դու հաղթում ես, երբ ունես ինքնաբավ ինքնություն, հստակ, շոշափելի կոլեկտիվ տեսլական, որը կբերի ազգի ուժեղացմանն ու ազդեցության մեծացմանը որպես գործոն, և ֆունկցիոնալ համակարգ՝ հարմարեցված այդ տեսլականը սպասարկելուն։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ