Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Փորձում է մնալ հանրային օրակարգ թելադրող

Փորձում է մնալ հանրային օրակարգ թելադրող
13.08.2024 | 11:09

Նախկինում ֆեյք կայքերն էին կեղծ օրակարգեր առաջադրում, հանրության ուշադրությունը շեղում Հայաստանի մեծ խնդիրներից։ Նրանք արդեն կատարել են իրենց սև գործը, կորցրել հանրության վստահության մնացորդները։ Այժմ այդ գործն անում է Նիկոլ Փաշինյանը, ով Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի, խաղաղության, խաղաղության պայմանների, հայ ռազմագերիների վերադարձի, Հայաստանից օկուպացված տարածքների դեօկուպացիայի, Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի բացակայության, երկրի ժողովրդագրության ողբալի վիճակի և այլ կարևոր թեմաների փոխարեն ներկայացնում է հեծանվավազք-շոուներ, Իջևանում մոշի թանկության, իրենց այգում մեծ սալորի ծառեր, ինտենսիվ այգի տնկելու, խելացի անասնագոմերի, փողոցն ու մայթերը ինքնակամ զավթելու թեմաները։ Դրանով Նիկոլ Փաշինյանը 2 հարց է լուծում՝ հասարակության ուշադրությունը շեղում է երկրի համար գլխավոր, սակայն իր համար անցանկալի թեմաներից և փորձում է մնալ հանրային օրակարգ թելադրող։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ