Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ

Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ
15.06.2024 | 11:46

Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 3-ին, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։

Եթե բաց եք թողել, դե բռնվե՛ք․

2018-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, իսկ ապրիլի 22-ին Արցախի պողոտայում ոստիկանությունը հեղափոխական նիկոլենց նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ՝ 8 հատ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ։ Երանոսյանի վրա դրվեց իշխանությունը չարաշահելու հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, առաջացրել ծանր հետևանքներ։

Այս դատավճռի կայացումից ընդամենը 9 օր անց՝ 12․06․2024թ․, Բաղրամյան փողոցում խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների և իրենց գործն անող լրագրողների վրա ոստիկանությունը կիրառեց նույն լուսաձայնային նռնակներից՝ «Զարյա-3»։ Ասում են՝ ժամկետանց, ինչի արդյունքում նաև, ի տարբերություն 2018 թվականի, եղան շատ ավելի լուրջ վնասներ, ընդհուպ մինչև երկու քաղաքացի կորցրեց ձեռքը։

Ո՞վ էր հրաման տվողը․ տարածքում գտնվող ամենաբարձր պաշտոնյան ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էր։

Արամ Հովհաննիսյանն այս որոշումը կայացնելուց առաջ ուներ թարմ դատավճիռ ու պետք է իմանար, որ այդ արարքը մի օր պատժվում է, նախադեպն էլ կա։

Լևոն Երանոսյանի՝ այդ միջոցը կիրառելու համար դատախազությունը պահանջում էր 11 տարվա ազատազրկում, իսկ Արամ Հովհաննիսյանի պարագայում դեռևս ծպտուն չի հանել։ Նշեմ, որ Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ: Կրկնեմ՝ շատ ավելի լուրջ վնասվածքներ են ստացել քաղաքացիները, լրագրողները, քան 2018-ին այդ երկու օրվա ընթացքում։

Ինչ-որ կասկած ունեմ, որ Աննա Վարդապետյանը ձայն է հանելու. ու Արամ Հովհաննիսյանը շարունակելու է նռնակներ կիրառել, երբ պետք լինի, որ Փաշինյանը մի դռնից դուրս գա ու ճողոպրի տուն, գործի և այլն:

Վարդապետյանը բան չի անի, մինչև իշխանափոխություն, ու Հովհաննիսյանի դեմ քրգործը կհարուցվի լայն փաթեթով։

Սույն ոստիկանապետի գործը, սակայն, էականորեն տարբերվում է Երանոսյանի գործից, որովհետև եթե նա դատարանում արդարանում էր, թե մեղավոր չէ, քանի որ ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել իշխանությունն անցնցում փոխանցել, ապա Արամ Հովհաննիսյանը ցնցումներով պահել է իշխանությունը, հնարավոր է՝ նաև դրանով մասնակիցն է եղել մեր հայրենիքի հողերի դավաճանությամբ հանձնմանը թշնամուն։

Մի բան էլ՝ Լևոն Երանոսյանը ազատվեց պատժի կրումից համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով: Արամ Հովհաննիսյանը որքանո՞վ է վստահ, որ նույն կերպ Նիկոլը վաղը-մյուս օր չի հեռանա, կամ հեռացնեն, բայց ինքը համաներվելու է, և իր պատասխան տալու ժամանակ անցած է լինելու վաղեմության ժամկետը։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ մեր ոստիկանությունը մաթեմի դասերին չի նստել, չի կարողանում հաշվել, որ առավելագույնը Փաշինյանի իշխանությանը մնացել է 2 տարի, մինչ 2026 թվականի հունիս։ Ու խնդրում եմ (ոստիկանապետին) քաղաքագիտական վերլուծություններ չանել, թե հնարավոր է վերարտադրվի, էլի մնա. ահավոր «կհիսթափվեմ» ձեզանից, մաթեմի մակարդակը լրիվ հերիք է։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 9603

Մեկնաբանություններ