«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Մենք արժանի ենք, մենք կարող ենք, մենք դա կանե՛նք

Մենք արժանի ենք, մենք կարող ենք, մենք դա կանե՛նք
11.06.2024 | 12:22

Մի շատ կարևոր խոստովանություն

Այս Շարժումը ինձ համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Իրականում, անկախ այն բանից, թե ի՛նչ ընթացք կունենա Շարժումը, բոլոր հնարավորություններից հատկապես ո՛ր վերջնարդյունքին կհանգի, անձնային մակարդակում ինձ տվել է հնարավորից ավելին։

Շարժումը ինձ համար հրաշալի հնարավորություն էր ուսումնասիրելու, անձնային աճի համար անհրաժեշտ հոգևոր և քաղաքական պաշար հավաքելու, իմ ունեցած գաղափարները հղկելու, դրանց որոշ էլեմենտներ կիրառության մեջ տեսնելու և ներքին որոշում կայացնելու։

Որպես ամփոփում` մենք ունենալու ենք քաղաքական և հանրային գործչի նոր տեսակ, պետական և կառավարչական գործչի նոր տիպ, ապրելու և հարատևելու նոր ու միաժամանակ հին կենսափիլիսոփայություն...

Մենք արժանի ենք, մենք կարող ենք, մենք դա կանե՛նք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ