«Իրատեսի» քաղաքական մեկնաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ չորրորդ անգամ պապիկ է դարձել։ Բախտավորություն է, չէ՞։ Գենդ շարունակող մի նոր մարդ է լույս աշխարհ գալիս` հերիք չէ, էն էլ` քո անունով։
Աչքդ լույս, սիրելի գործընկեր, պայծառ մանկություն ենք ցանկանում Սերգեյ թոռնիկիդ, հոր ու մորով, տատ ու պապով, քույրիկ-ապերիկով հարուստ, անհոգ տարիներ։
Արևշատություն ձեր ընտանիքին։