Արմեն Սարգսյանը նախագահ էր դարձել սահմանադրության խախտմամբ: Պառլամենտի կողմից նրան նախագահ նշանակելուն նախորդող վերջին վեց տարիների ընթացքում եղել էր նաև այլ պետության քաղաքացի: Նրա կողմից ստորագրած բոլոր հրամանագրերը, ներառյալ կառավարության անդամների՝ պաշտոնների նշանակման վերաբերյալ ապօրինի են:
Հետո հենց ՀՀԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը կապեր է ունեցել բրիտանական MI-6-ի հետ:
Արարատ Միրզոյանը պառլամենտի ղեկավարն էր: Ըստ սահմանադրության նա պետք է հսկեր կառավարության գործունեությունը:
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հետո պիտի նրան մեղադրեր թուրքական գործակալ լինելու մեջ և փաստեր ներկայացներ՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ:
Փաշինյան Նիկոլը 2018 թվականի համաժողովրդական կլոունադայի դեմքերից մեկն էր: Նրան իշխանության բերեցին ազգայնական լոզունգներով:
5-6 զորակոչ ուղարկեց Աղդամ, Ջաբրայիլ, իսկ հետո ԼՂ-ն 91 թվի թղթերով ճանաչեց Ադրբեջանի կազմում:
2020 թվի դեկտեմբերին ԱԱԾ նախկին պատասխանատուներից մեկն Armnews-ի եթերում նրան անուղղակի մեղադրեց արևմտյան պետություններից մեկի գործակալ լինելու մեջ:
2024 թվականի օգոստոսին նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մերձավոր անձանցից մեկը հրապարակեց փաստաթղթեր, որոնք հաստատում են Փաշինյանի ՝ ԱԱԾ-ի գործակալ լինելը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն էր: Մինչ այդ երկար ժամանակ զբաղեցրել էր ՊՆ փոխնախարարի պաշտոնը, եղել էր ՀՀ ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում:
Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետն էր: Բոլոր հիմքերը կան պնդելու համար, որ այդ պաշտոնին նշանակվել էր երրորդ նախագահի ցուցումով: Պատերազմ-դավադրությունից հետո հրապարակվեց նրանց հեռախոսային կապի մասին:
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենն էր:
Նախկին ոստիկանապետ՝ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, Կոտայքի թեմի առաջնորդ՝ Էլիբեկ Քյարամյանի որդին է:
Ահա սրանք էին պետության նոմինալ ղեկավարները 2020 թվի սեպտեմբերի դրությամբ:
Կարելի է ասել, որ իրենց վրա դրված պարտականությունները կատարել են գերազանց:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Դուք թուրքերից մի վախեցեք: Հայ ջոջերից սարսափեք: