Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սարսափը, որ տարածում է Նիկոլը՝ «հողեր կամ պատերազմ», անում է իր կոռուպցիան քողարկելու համար»

Սարսափը, որ տարածում է Նիկոլը՝ «հողեր կամ պատերազմ», անում է իր կոռուպցիան քողարկելու համար»
03.04.2024 | 14:02

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր ՏԳ ալիքում հրապարակել է սենսացիոն բնույթի գրառում, որտեղ խոսում է Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի տված և առայժմ չհրապարակված «հարցազրույցի» մասին։

Գաբրելյանովը, մասնավորապես, հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններին, պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ձեռքում է՝ «շղթայակապ վիճակում»։ Բանն այն է, որ Ադրբեջանի ուժայիններն Արայիկ Հարությունյանից վերցված ցուցմունքների արդյունքում պարզել են այն ահռելի կոռուպցիոն սխեմաները, որոնցում գտնվում են ինչպես Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը և վերջինիս փեսա Միքայել Մինասյանը։

Արայիկ Հարությունյանի ցուցմունքները փաստորեն ամբողջովին ներկայացված են նրա «հարցազրույցում», որը տվել է AzTV-ին:

Չհրապարակելու պատճառը, ըստ Արամ Գաբրելյանովի, Ալիևի ըմբռնումն է, որ տեսանյութի հանրայնացումից անմիջապես հետո հօդս կցնդի «կոռուպցիայի» և Սերժ Սարգսյանի դեմ պայքարի առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանի կերպարը։

«Արայիկը փաստեր է տալիս այն մասին, որ Նիկոլին իշխանության է բերել Սերժ Սարգսյանը՝ իր և փեսայի՝ Իտալիայում պահվող հաշվեհամարների նկատմամբ արևմտյան սպառնալիքների վախից ելնելով։ Արայիկը պատմում է ոսկու (ըստ ամենայնի, նկատի է առնվում Արցախի տարածքում գտնվող հանքարդյունաբերությունը – խմբ․), անտառանյութի և հացահատիկի առևտրի հետ կապված խարդախությունների փաստերի մասին։

Այդ առևտրում գլխավոր դերը պատկանում էր Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որը պահանջել էր գողացվածի և իրացվածի իր հասույթը փոխանցել իր անձնական հիմնադրամի հաշիվներին»։

Գաբրելյանովը հայտնում է, որ Արայիկը նաև պատմել է Աննա Հակոբյանի սեռական արկածների մասին, որը սկզբում հայտնաբերել էին ադրբեջանական հատուկ մարմինները, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանը տեղյակ է կնոջ վարքի մասին, որն իրեն դուր է գալիս։

«Այնպես որ, Ալիևի զենքը՝ Փաշինյանի կոռումպացվածությունը հայտնաբերելը, աշխատեց, և Նիկոլը մերկացված լինելու վախի պատճառով պատրաստ է հանձնել հայկական գյուղերը։ Իսկ ամբողջ սարսափը, որը տարածում է Նիկոլը՝ «հողեր կամ պատերազմ», անում է իր կոռուպցիան քողարկելու համար», եզրափակել է Գաբրելյանովը։

Սևակ ԴԵՐՁՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ