Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մտավորական մի ընկերոջ

Մտավորական մի ընկերոջ
03.12.2023 | 17:33

Գրում ես օրուգիշեր, բառեր ես նկարում, բառեր շարում բառերի հետևից, բառեր դարսում բառերի վրա` սիրուն, ճռճռան բառեր։ Գրում ես օրուգիշեր, բայց ոչ նրա համար, որ այդ բառերն իրոք քո սրտից են պոռթկում, այլ որովհետև քո այդ սարքած բառերիդ համար հոնորար են վճարում քեզ։ Դու փող ես սարքում այդ բառերից, որովհետև այլ կերպ չես կարող դու փող աշխատել։

Գրում ու գրում ես, ինքդ հիանում քո գրածով, ինքդ քեզ մեծարում քո գրածներում ու հավատում, որ իրոք մեծ ես, տաղանդ ու հանճար ես, և արդեն դասական ես դու։ Նաև սիրուն փիլիսոփայել ես սովորել, սիրուն տեսքով նկարվել և սիրուն ճառել եթերներից ու ամբիոններից։

Եվ արդեն խորհուրդներ ու դասեր ես տալիս մարդկանց։

Ապրելու, պայքարելու դասեր ես տալիս, և իրականում քեզ չճանաչողները հաճախ հավատում են քեզ։

Բայց դու քո ողջ կյանքում երբեք չես պայքարել։ Երբեք չես եղել պայքարողների շարքերում։ Չէ, այնուամենայնիվ, պայքարել ես։ Պայքարել ես վեր բարձրանալու, ավելի փափուկ ու գրավիչ աթոռներ գրավելու համար։ ՈՒ դրա համար շողոքորթել, քծնել ես քեզնից վերերին, սողացել նրանց առաջ։ ՈՒ այդպես տարեցտարի դու վեր ես բարձրացել, ավելի փողաբեր աթոռներ գրավել ու շարունակել բառեր նկարել թղթերի վրա և եթերները լցնել սիրուն, ճռճռան, պաթոսով լի բարձրագոչ բառակույտերով ու ինքդ քեզ հոնորարներ գրել։ Քեզ շրջապատել ես միջակություններով ու ոչնչություններով, որպեսզի նրանք ծափահարեն քեզ, հենարան դառնան ավելի վեր ելնելու համար ու նրանց մեջ դու ավելի բարձր երևաս` ինչպես սնամեջ եղեգը` թուփ ու մացառների մեջ։

Քո ողջ կյանքում դու միշտ կանգնել ես ծանր նժարների վրա։ Հիշում ես հաստատ պոետի խոսքը, ու թերևս ինքդ էլ ես հաճախ ցիտել` «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի», չնկատելով, ցույց չտալով կամ չհասկանալով, որ դա հենց քո մասին է։

Քո ողջ կյանքում դու միշտ պայքարել ես պայքարողների դեմ։ Բամբասել, զրպարտել ես նրանց, քանզի նրանք քո կուռքերի դեմ, քեզ նմանների շնորհիվ բարձր աթոռներ գրաված ստահակների դեմ էին պայքարում։ Անխոնջ ու կտրիճ էիր այդ պայքարում, որովհետև հզոր վերևներն էին թիկունքդ, դու նրանց պես սրիկա ես, նյութապաշտ ու փառասեր շանորդի։

ՈՒ կարդալով այս տողերը, դու շան պես կռահելու ես, հասկանալու ես, որ քո մասին եմ գրել։ Բայց դա դու երբեք ցույց չես տալու։ Հոգուդ խորքում ատելու, հայհոյելու ես ինձ, սակայն, փողոցում հանդիպելով, «բարեկամաբար» ժպտալու ես ու անցնես, որովհետև իրականում ողորմելի ու վախկոտ ես դու և քո ողջ կյանքն այդպես ես ապրել` կեղծելով, հրեշտակ ձևանալով ու տականքի պես։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ