Եթե դավաճանն առաջնորդվեր մեր զինված ուժերի գլխավոր շտաբի եզրակացությամբ և ընդուներ Պուտինի հովանավորչությամբ զինադադարի առաջարկությունը, ապա մենք կունենայինք ամբողջական Հայաստան և Արցախ՝ Լաչին և Քելբաջար անվտանգության գոտիներով հանդերձ:
Բայց նա, լինելով Էրդոհանի և Ալիևի կամակատարը, վերջիններիս պահանջով երկիրը տարավ կապիտուլյացիայի՝ կրկնապատկելով հայ զինվորների զոհերի թիվը: Օգտվելով դավաճանի ընձեռած հնարավորություններից՝ Ալիևը ծուղակի մեջ վերցրեց Արցախը և միջանցք, անկլավներ և բազմաթիվ այլ պահանջներ ներկայացրեց Հայաստանին։
Դավաճանության հաջորդ օրը ժողովուրդը ցասումով ոտքի ելավ, և թվում էր՝ Նիկոլը փրկություն չունի։ Բայց երթը ղեկավարող Իշխան Սաղաթելյանը, փոխանակ գրոհելու կառավարությունը, հանդես բերելով նողկալի փոքրոգություն, հայտարարեց, որ ժողովուրդը չի դիմելու ուժի, այլ ընդամենը․․․ճառ է ասելու։
Նիկոլը ցնծության մեջ էր՝ ճառ ինչքան ուզում եք ասեք։
Այդպես կորսվեց աստեղային պահը:
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս