Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճակատագրական փուլ, առանցքային հարցեր

Ճակատագրական փուլ, առանցքային հարցեր
05.05.2023 | 10:53

Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը):
Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված միջազգային պայմանագրերի պարտադիր վավերացման, ինչպես նաև հանրաքվեի ինստիտուտները: Եվ այս դիրքորոշումը բնորոշ լինելով յուրաքանչյուր, անգամ ժողովրդավարության հիրավի կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներին, հենվել է այն իրողության վրա, որ արտաքին ուժերի համար անհամեմատ ավելի դյուրին է ստանալ ակնկալվող միանձնյա որոշումը, քան դրան հասնել բարդ, բայց տվյալ երկրի համար հուսալի ընթացակարգերով:
Եվ փորձը հենց դա է միանշանակ ապացուցել: Այսպես, Եմ բոլոր պետությունների ղեկավարները և պետության գլուխները անվերապահորեն ստորագրել էին ԵՄ Սահմանադրության օգտին, մինչդեռ՝ հանրաքվեներով այդ փաստաթղթի օգտին քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը, ինչի արդյունքում նախաձեռնողները միառժամանակ «մոռացան» իրենց գլոբալ կառավարման այդ հնարքի մասին:
Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ իր երկրի ժողովուրդը երբեք չի քվեարկի ԵՄ-ից դուրս գալու օգտին, հակառակ պարագայում ինքը հրաժարական կտա, այնուհետև՝ քվեարկության արդյունքներով իր խոսքի տերը եղավ և հրաժարական տվեց:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Մեր Երկրի համար այս ճակատագրական փուլում սա առաջնահերթ խնդիր է ....

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ