30.05.2023|
10:40
Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ապօրինաբար և ինքնիրավչորեն ճանաչելուց հետո, Բաքվի հայասպան բռնապետը կատարեց իր քայլը։ Հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի այդ սիրելին, Բերձորում ելույթ ունենալով, վերջնագիր ներկայացրեց արցախահայությանը, ըստ որի, Արցախի խորհրդարանը պետք է անհապաղ լուծարվի, նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է հանձնվի ադրբեջանական ուժերին, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս մյուսները լքեն իրենց պաշտոնները։ Ալիևի խոսքերով, «միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող են թեթևակի զիջումներ լինել, ու խոսք լինի համաներման մասին... Կա՛մ իրենք գլխիկոր կգան, կա՛մ այսուհետ իրադարձություններն այլ կերպ կզարգանան։ Բոլորը հիանալի գիտեն, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այս տարածաշրջանում ցանկացած ռազմագործողություն իրականացնելու»։