ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սեր և սէր

Սեր և սէր
22.02.2013 | 12:40

«Սեր»-ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ»: Սերել` «սերունդով աճել, բազմանալ»:
Այս սեր-ը և կաթի սեր-ը համանուններ են և գրաբարում էլ գրվել են նույն ձևով: Նույն արմատից է նաև «սեռ» բառը, որը հնում նշանակել է «ազգ, ցեղ, տոհմ», ինչպես նաև «քերականական սեռերը՝ ներգործական սեռ, կրավորական սեռ և չեզոք սեռ»:
Նույն արմատից է նաև «սերմ» բառը, որ նշանակում է «բույսի կամ կենդանու սերմ, ցեղ, սերունդ»: Ռուսերեն «ընտանիք» բառը նույնպես «սերմ» արմատից է: Այսինքն, բանից դուրս է գալիս, որ հայերս նվիրական զգացմունքը և կաթի սերը նույն բառով ենք գրել: Արդյո՞ք այդպես է:
Պարզվում է, որ այդպես չէ: Զգացմունքը գրվել է է-ով` սէր: Նշանակել է «սեր, բարեկամություն, մտերմություն, սիրահարություն»: Բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվում նախնական նշանակությունն է «պառկել, հանգստանալ»: Այսինքն՝ գրաբարում ունեցել ենք երկու՝ «սեր» և «սէր» բառերը: Առաջին սեր-ը նշանակել է թե՛ «տոհմ, ցեղ, ծնունդ, սերունդ», թե՛ «կաթի սեր»: Իսկ զգացմունքի՝ սիրո համար առանձին բառ ենք ունեցել՝ սէր, որը, ըստ Մանուկ Աբեղյանի, հնչել է մոտավորապես այսպես՝ սեյր:
ՈՒշագրավ է, որ «սիրուն» բառը ծագել է «սէր» արմատից: Զուր չէ, որ հայկական առածն ասում է, որ սրտով սիրածն է սիրուն: Սկզբնական «պառկել, հանգստանալ» իմաստից անցնելով «տուն, ընտանիք» իմաստին` հասնում է «սեր, սիրելի, սիրական, սիրասուն» նշանակություններին: Էլ որտեղ մարդ կարող է պառկել, հանգստանալ, եթե ոչ տանը:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 17554

Մեկնաբանություններ