38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հարստությունը կա՛մ իշխանություն է դառնում, կա՛մ էլ՝ իշխանության հովանավոր

Հարստությունը կա՛մ իշխանություն է դառնում, կա՛մ էլ՝ իշխանության հովանավոր
06.10.2024 | 07:41

Մեր ներկա վիճակը հասկանալու համար պետք է որպես հիմք ընդունել այն թեզը, որ ցանկացած իրական հզորություն ստեղծվում է հարստության հիման վրա, լինի այն բացահայտ տեսքով, թե դեռևս որպես միայն պոտենցիալ հարստություն։

Մյուս կողմից էլ իրական հարստությունը միշտ ծնում է մրցակցություն՝ դրան տիրանալու համար, իսկ լուրջ մրցակցությունը առաջ է մղում կարող մարդկանց։

Եվ ինչքան մեծ է հարստությունը, այնքան մրցակցությունը դրա համար կբացահայտի որոշակի իմաստով ամենաուժեղին կամ ամենաուժեղներին։

Ցանկացած հարստություն ծնում է իրեն համեմատական ուժ ու հզորություն, որի բարձրագույն ձևն էլ իշխանությունն է։

Ուրեմն հարստությունը կամ իշխանություն է դառնում, կամ էլ՝ իշխանության հովանավոր։

Եթե որևէ տեղ համեմատական իմաստով իրական հարստություն չկա, ապա դրա համար լուրջ մրցակցություն էլ չի լինի։

Իսկ եթե մրցակցություն չկա, ապա կարող մարդիկ չեն էլ կարող առաջ մղվել, քանի որ լուրջ պայքար չկա՝ նման պայքարի անիմաստության պատճառով։

Սա է ասպարեզը պատահական մարդկանց մնալու հիմնական մեխանիզմը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ