ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պտույտ մը Հայաստանին մարզերուն մեջ

Պտույտ մը Հայաստանին մարզերուն մեջ
02.09.2008 | 00:00

ՏՈ՜Ն... ՏՈ՜Ն... ՓԱՌԱ՜... ՏՈ՜Ն
Առերևույթ ենթադրվում էր, որ աշխարհասփյուռ հայությանը Հայաստանում մեկտեղող ամենախոշոր մշակութահավաքը հոգևոր միասնության շաղախով օրգանապես միմյանց պիտի ձուլեր նույնարմատ հայրենակիցներին։ Հայրենադարձության երբեմնի հզոր ալիքի օրերին՝ 1946-ին, Ավետիք Իսահակյանի հնչեցրած «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ մշակույթ» խորախորհուրդ կարգախոսը որդեգրած ու հպարտությամբ անընդմեջ շրջանառող այս ազգահավաքի կազմակերպիչները, սակայն, չկարողացան հարկավոր մերձեցնող զորություն հաղորդել պետության աջակցությանը երիցս արժանացող լայնամասշտաբ միջոցառմանը 1999-ից մինչ օրս։
16 երկրներից ժամանած 947 մասնակիցների գերակշռող մասի համար մշակութային գործունեությունը հոգևոր սիրված ժամանցի արժեք է ներկայացնում՝ ընդգծված հայապահպան առաքելությամբ։ Եվ արվեստի տարբեր ոլորտներում շատերի քաղած պտուղները գերազանցապես գնահատելի են հենց այս առումով։ Եթե նույնիսկ նրանց ինքնագործունեությունը տասնամյակների բովանդակալից պատմությունի ունի։ Պատահական չէ, որ սփյուռքում նախապատվությունը տալիս են պարարվեստին։ Լեզվական արգելապատնեշ, այնուամենայնիվ, կա։ Բնականաբար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բարձրահունչ անունը կրող փառատոնի ողնաշարը պետք է կազմված լիներ պարախմբերից։ Ընդգրկված 20 մեծ պարախմբերի կատարողական ներուժի մասին, սակայն, միայն մոտավոր պատկերացում կարելի էր կազմել, քանի որ, ի զորու չլինելով հոգալու իրենց վրա ընկած կեցության ու մասնակցության ծախսերը, պարողներից շատերը ստիպված հրաժարվել էին հայրենիքում հանդես գալու գայթակղիչ հրավերից։ Պետությունից ստանալով մոտ 70 մլն դրամ օժանդակություն՝ փառատոնի կազմակերպիչները գերադասել էին միջոցներ չխնայել սպասարկման մակարդակը բարձրացնելու համար՝ նկատի առնելով անցյալ տարիների, հատկապես տրանսպորտային, արտառոց բացթողումները։ Գուցե գումար տնտեսելո՞ւ նպատակով էլ ծրագրային բուկլետը ձևավորել էին անցյալ տարվա նկարներով ու չճշգրտված ընթացակարգի զետեղմամբ։ Կարևորելով միանման վերնազգեստը, որն այդպես էլ չկրեցին մասնակիցներից շատերը, հնարավորություն չէին գտել ֆրանսահայ գաղութի պատվիրակության մասնակցությանն օժանդակելու համար։ Այս պարագայում ավելի շրջահայաց չէր լինի՞ խորհրդանշական կրծքանշանով բավարարվելը... Ծախսերը չհաղթահարելու պատճառաբանությամբ չէին հավատարմագրվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Բացառության կարգով, սեփական նախաձեռնությամբ ընդգրկվելով մի քանի զանգվածային միջոցառումների մեջ՝ վստահաբար կարող եմ ասել, որ 1-2 լրագրողի մարզային «Բարեկամության համերգ»-ներին մասնակից դարձնելը աստղաբաշխական գումար չէր պահանջում։ «Երկիր մեդիայի» հեռուստաօրագրերով, իհարկե, անհնար պիտի լիներ լիարյուն իրազեկել համահայկական հնգօրյա մշակութահավաքի հիմնական բովանդակության մասին։ Մինչդեռ ունեցածս անմիջական բազմաձայն շփումների ընդհանուր տպավորությամբ՝ ամենքն էին կարոտ անհատական ուշադրության։ Կազմակերպված վարպետության դասերն առավել նպատակասլաց կլինեին, եթե Վանուշ Խանամիրյանը, Գևորգ Կարապետյանը, մաեստրո Չեքիջյանը և մյուս անվանի արվեստագետները կոնկրետ մասնագիտական կողմնորոշմամբ ուղղորդեին հայ մշակույթի աստանդական ծվենների հետագա ստեղծագործությունը։ Հաջողելու համար, կարծում եմ, հարկ կլինի համահայկական մշակութահավաքի աշխատանքները համակարգել նորովի։ Տարվա ընթացքում անցկացված փոքրաթիվ փուլային հավաքներով, գեղարվեստական անաչառ ու կոմպետենտ խորհրդի անհամեմատ չափորոշված ընտրությամբ եզրափակիչ տոնախմբությանը ներկայացնելով լավագույններին։ Օտար ափերում գործող մյուս ինքնագործ խմբերին օգնել տեղերում անցկացվող վարպետաց դասերով։ Հայաստանցի արվեստասերներին էլ հնարավորություն տալ առանձին- առանձին հաղորդակցվելու ամենաուշագրավ խմբերի, անհատ կատարողների ստեղծագործական կարողությունների ռեալ դրսևորումներին՝ բացառելով տեսաձայնագրությունների շահարկումը։
Հնգօրյա ազգահավաքը սփյուռքահայության համար իմաստավորվեց անթերի կազմակերպված մարզային համերգների շնորհիվ Հայաստանի ամենատարբեր գողտրիկ անկյունների կենդանի հրապույրը վայելելու ռեալ հնարավորությամբ։ Մասնակիցների 60 տոկոսն առաջին անգամ էր այցելում իր նախնիների հայրենիքը, շատերը հայերեն խոսել էլ չգիտեին։ Եթե նախատեսվեր գիտակ էքսկուրսավարների ուղեկցությունը, նրանք, անշուշտ, ավելի հայացած կվերադառնային իրենց բնակավայրերը։ Հայաստանցիների հետ մերձեցումն էլ, ըստ էության, չկայացավ։ Կարճատև այցելությունը հիմնականում արտասովոր զբոսաշրջության նշանակություն ստացավ տարագիր հայերից շատերի համար՝ անկատար թողնելով մեկ ազգի՝ մեկ մշակույթի մեջ լիարժեք համա-խմբվելու նվիրական երազանքը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7287

Մեկնաբանություններ