Ոչ մեկի պետքն էլ չի, որ դավաճան չհամարվելու համար հազարավոր զինվորներ զոհելով Արցախը նվիրեցին թուրքերին:
Որ նրանք մխրճվել են Հայաստանի սահմաններն ու ինչ ուզում, որտեղ ուզում տնկում են:
Որ Արցախն արդեն բավական երկար ժամանակ շրջափակված է և ամեն ինչ արվում է հայաթափելու համար:
Որ արդեն տաբու է համարվում Արարատ բառն ու ՀՀ զինանշանի վրա նրա պատկերը Որ այս տեմպերով շուտով էս մի պատառ Հայաստանն էլ չենք ունենա և հայերն իրենց երկրում կդառնան ազգային փոքրամասնություն։
Այո՛, ո՛չ մեկի պետքը չի․․․
Ինչ ուզում է լինի, միայն թե իրենց հաշիվների վրա փողը շուտ-շուտ ու շա՜տ նստի:
Նիկոլի զոմբիացրած «վարչապետերի» համար կարևորը փորները կուշտ լինի, տակները չոր՝ Հայրենիքի, Ազգի հերն էլ անիծած․․․
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ