Տպավորություն է առաջանում, թե երևանյան ընտրությունից հետո «հակաընդդիմություն» շարժում է սկսվում: Չեմ բացառում, որ դա իշխանության անմեղսունակ հնարքն է՝ հարձակումով «չեզոքացնել» ընդդիմության սպասվելիք հարձակումը և դրանով իր նկատմամբ բացահայտ քրեական մեղադրանքները ներկայացնել սոսկ որպես «վիճաբանական» նյութեր: Ընդդիմությանը մեղադրելը, թե նա «խաղերի» է գնում իշխանության հետ և «լավ չի պայքարում»՝ մանկամտություն է: Ստացվում է, որ ընդդիմությունը «խաղերի» է գնում պարտվելո՞ւ, ոչինչ չստանալո՞ւ պայմանով: