Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դատավորի կիրակի(22-ը մարտի, 2009 թ.)

Դատավորի կիրակի(22-ը մարտի, 2009 թ.)
20.03.2009 | 00:00

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Բավականաչափ գրականություն կա թե՛ Աստվածամատյանից, թե՛ սուրբ Հայրերից և թե հենց Նեռի աշխատանքային ծրագրերից, որ աշխարհի գլոբալացումը, ըստ Աստվածաշնչի, Բաբելոնի կառուցումն է, որ պիտի ձգտի մարդկության բոլոր հոգևոր ձեռքբերումները վերածել պիղծ ամայության անապատի, և որ դրամարժութային և այլ տեսակի համաշխարհային ցնցումները (ճգնաժամերը) հակաքրիստոսի գալուստը կազմակերպողների ծրագրերն են, այսինքն` պատահական չեն համաշխարհային ճգնաժամերն ու մեծ ցնցումները, այլ սարքովի:
Այսօր այս համատեքստում դիտենք Դատավորի կիրակին, որովհետև խոսքը քրիստոնյայի հարատև աղոթքի մասին է: Հարատև աղոթքով է միայն, որ դժվարին ժամանակներում հոգիդ կենդանի է մնում, հավիտենական իր սնունդն է ստանում, և Տերը պահում է այդժամ մեզ մոլորեցնող փոթորիկների մեջ ընկնելուց ու իսպառ կորչելուց: «Մի ձանձրացեք աղոթել»` Անիրավ դատավորի և հարատև խնդրող այրի կնոջ առակով խրատում է մեզ Հիսուս: Որովհետև աղոթքը մշտապես կապում է մեզ մեր Հոր` Արարչի հետ, որ սպասում է քրիստոնյաներիս աղոթքին, որպեսզի ելնի, բարերարություն անի մեզ: Մեջբերենք Տիրոջ պատմած այդ ոսկյա առակը:
ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ և ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ և ինձ չանհանգստացնի»: Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»:
Հոգևոր մշակույթի մեծերը մանավանդ ուշադրություն են հրավիրել Տիրոջ ասած այս վերջին խոսքի վրա. «Իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»: Սա այլ բան չի նշանակում, քան այն, որ Քրիստոսի գալուստին նախորդող Նեռի փոթորկալից մոլորեցումներն աշխարհում ահեղ են լինելու: Շատ ահեղ: «Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարէներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի»,- այդ ժամանակի մասին զգուշացրել է Տեր Հիսուս: (Մատթէոս-24): Այսինքն, ցավոք, շատերը կարող են այդ փոթորիկներից ընկնել ու մոլորվել, անգամ Աստծո ընտրյալներից: Բացի իր անձնական ապաշխարության աղոթքներից, այդ փոթորիկների դեմ է քրիստոնյայի հարատև, իմաստուն աղոթքը: Օրինակ, մեծ փոթորկի նման է ողջ աշխարհով մեկ մահապատժի կրճատումը, որպես թե քրիստոնեության դրսևորում, երբ Տերն ինքը մահապատժի օրենքը չվերացրեց, այլ մահապատժից փրկեց իր վրա հույս դրած մեղավորին, որ սա ապաշխարի ու նոր մարդ դառնա: Եթե խոր քննենք, աստվածային դրույթը խառնակ անելը ևս մի օր ճգնաժամի է հանգեցնում: Մեծ մոլորեցնող փոթորկի նման է, երբ միասեռականությունը, որ ըստ Աստծո օրենքի մահապատժի է ենթակա, ջանում են անվանել մարդու օրինական իրավունք, հանցանքի օրինականացում, որ այլանդակում է մարդկային բազմաթիվ ըմբռնումներ, հոգիներ, մշակույթ, ամուսնության վեհ պատկերացում եւ ընտանեկան սրբություն` ամոթակիր դարձնելով նաև նման երկիրը: Աստված մանավանդ նախանձախնդիր է այլանդակ դրսևորումները դատելիս: Այդ ևս համաշխարհային ճգնաժամի է հանգեցնում, պիտի հիշենք, որ նման անբարոյականությունները եղան համաշխարհային ջրհեղեղի հիմքը: Նաև` հոգիներ ստրկացնող ու բռնատիրող այսօրվա համաշխարհային համարակալումը, որ մարդկանց մղում է ռոբոտ լինելու, և Հայաստանում իսկ արդեն այդ ծրագրված է` էլեկտրոնային անձնագրերով մեկ քայլ էլ «առաջ տանել» դեպի «ռոբոտացում»: Բազում են Նեռի թունավոր ու գերպիղծ այլևայլ հարվածները ողջ մարդկության վրա, և ամենքն էլ տխեղծ են ու հակամարդկային, և ամենքն էլ տարատեսակ հարվածների, ճգնաժամերի ու ապագա աղետների ներկիրներ, ինչպես երեխային կոնֆետով խաբեն ստածոր, աճպարարի հմուտ հմայություններով, այդպես որսում, խաբում են, ցավոք, բազմաթիվ ազգերի ու պետությունների, իշխանությունների, որ Աստվածաշնչի իմաստությամբ չեն դիմակայում կամ Աստծո վրա հույս չեն դնում` մոլորեցնող ծրագրեր չընդունելու համար:
«Ապաշխարեցեք, որպեսզի չկորչեք»,- ասել է Տեր Հիսուս:
Այս ընդհանրական ֆոնի վրա պիտի աղոթես թե քո իշխանությունների համար, որ առավել քրիստոնյա դառնան, թե՛ Հայոց առաքելական, ամենքիս Մայր եկեղեցու համար, որ Նեռի ծրագրերին աստվածաշնչյան իմաստությամբ լավագույնս դիմակայի, թե՛ քրիստոնեության սրբության հաղթանակի ու հարատև հավատարմության համար: Այսինքն` յուրաքանչյուրիս դերը խիստ կարևոր է այսօր: Այսինքն` յուրաքանչյուրս պիտի մղվի անձանձրույթ աղոթքի, որպեսզի երբ Տերը գա, մեր եկեղեցին գտնի հավատի մեջ հաստատուն ու իր իմաստուն, աղոթասեր որդիներով, խնկահոտ գործերով հաղթանակած:
Հավատով և աղոթքով յուրաքանչյուրս և անգամ բանտարկյալն էլ կարող է մասնակից դառնալ իր հայրենիքի համար մղվող փրկության պատերազմին: Հարատև պահք ու աղոթք` Հիսուսի խրատած այրի կնոջ օրինակի համաձայն, և Աստված` Արդար Դատավորը, թող մեր հարատև աղոթքներով և դրանց ոսկեպտուղ գործերով պահպանի մեզ ու մեր հայրենին:
Շնորհք արք. Գալուստյանը քննախոսության մի գեղեցիկ գիրք ունի Մեծ պահքի կիրակիների մասին: Յուրաքանչյուր բաժին ավարտվում է շարականի մի հատվածով: Շատ հուզիչ և ամենքիս համար խրատական է Դատավորի կիրակիի շարականի հատվածը.
....Քո խոսած խոսքը հաստատեցիր գործով,
ողջ գիշեր աղոթքի կանգնեցիր Աստծո առջև,
երբ մեր մարդկային բնության մեջ էիր ապրում,
Դու, ում առջև ամեն-ամենքն են
իջնում ծունկի....
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ