25.07.2024|
22:16
Պատմում են, թե 1896 թվականի Կ. Պոլսի հայկական ահավոր կոտորածի ժամանակ, երբ հազարավոր փշրված գանգեր ու խոշտանգված մարմիններ սփռված էին այդ եղեռնական քաղաքի փողոցների վրա, ուր ոգեվարող թշվառները անհնարին ցավերից ճանկռում էին հողն ու սալաքարերը,- մի ծերունի, որի ալիքները կարմրած էին իրեն և ցեղակիցների արյունով, դժվարին ճիգով հազիվ բարձրացրեց գլուխը և մահվան խավարով պատած աչքերը վառելով տակավին չհանգած հույսի կրակից, նայեց դեպի Մարմարայի ծովը, նայեց և մրմնջաց.
- Չեկան, տակավին չեկան Անգլիայի ու Գաղղիայի նավերը հայերը փրկելու…
և մեռավ անպարտելի հույսը հոգում: