«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ», - «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այնպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ու նրա թիմն ընտրել են սովորական ինքնախաբեության ճանապարհը:
Դեռ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսից հետո պարզ էր, որ Բաքուն մերժում է այս առաջարկությունը, ընդ որում, Հայաստանին մեղադրելով անլրջության մեջ:
Ադրբեջանը թշնամական պետություն է, բայց այս դեպքում շատ դժվար է նրա մոտեցմանը հակափաստարկ բերել:
Այնուամենայնիվ, ինչու՞ է Փաշինյանը դարձյալ կրկնում մի բան, որն արդեն մերժված է:
Մինչև ե՞րբ ենք դառնալու Փաշինյանի պատկերացումների, իրականությունից կտրված պատրանքների պատանդը:
Կամ՝ նույն համաժողովում Փաշինյանը բառացիորեն ասում է. «Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»:
Այս ակնհայտ ստին ո՞վ է հավատալու Հայաստանի սահմաններից դուրս:
Եթե Փաշինյանը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս չի եկել, որպեսզի casus belli չառաջացնի, ապա Նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանությունը նույնպես casus belli է:
Փաշինյանը չի հասկացել, որ իր պատկերացումները, պատրանքները որևէ դեր չունեն. միջազգային հարաբերություններում կարևորը՝ ուժային բալանսն է, կոնկրետ շահերը:
Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ