Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները պետք է հրաժարական տան. 10 պատճառ

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները պետք է հրաժարական տան. 10 պատճառ
06.08.2024 | 06:57

1. Խորհուրդը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության կառավարման կոլեգիալ մարմին է, որի ներկայիս 6 անդամներից 4-ը կապված են ՔՊ խմբակցության, կուսակցության, հիմնադրամի և ՀԺ խմբագրության հետ։

2. Խորհրդի որոշումների ճնշող մեծամասնությունն ընդունվում է միաձայն (միայն մի դեպք եմ հիշում, որ այդպես եղած չլինի)։

3. Հայտնի է Խորհրդի կողմից գրաքննություն ներդնելու փաստաթղթավորված առնվազն մեկ փորձ, որը վերաբերում է Հանրային ռադիոյի կողմից Կառավարության և պետական մարմինների, սահմանամերձ շրջանների խնդիրների լուսաբանման շեշտադրումներին, թեմաների և բանախոսների ընտրությանը, ինչպես նաև՝ Հանրային ռադիոյի աշխատակիցների սոցցանցային գրառումներին։

4. Այս պահին հայտնի է Հանրային ռադիոյի առնվազն մեկ աշխատակից, ով, ինչպես հաղորդվում է, արդեն հեռացվել է առերևույթ քաղաքական նկատառումներով։ Խոսքը «Ստատուս քվո» ծրագրի հեղինակ Գևորգ Մելիքյանի մասին է։ Խորհրդի որոշման քաղաքական դրդապատճառների վերաբերյալ փաստաթուղթ չունեմ, բայց առնվազն ինձ համար հեռացման քաղաքական բաղադրիչի վերաբերյալ Գևորգի ահազանգը համոզիչ է։

5. Խորհուրդը պաշտոնական դիրքի չարաշահում է համարում խմբագրական հոդվածս, որ թողարկվել էր վարչապետ Ն․ Փաշինյանի Հանրային ռադիոյին տված հայտնի հարցազրույցի կապակցությամբ: Այդ դիրքորոշումը պաշտոնական է։ Տարածվել է որպես հայտարարություն։

6. Խորհուրդն այն կարծիքին է, որ երկրների ղեկավարների հետ հարցազրույցներն ընդհանրապես բանավեճ ենթադրել չեն կարող։ Այդ դիրքորոշումը նույնպես պաշտոնական է և հրապարակված։

7. Խորհուրդը չեղարկել է 2010 թվականից գործող կարգը, համաձայն որի՝ հանրային հեռարձակողների տնօրեններին ընտրում էին անկախ մրցութային հանձնաժողովները, և փաստորեն, սեփականել է տնօրեն ընտրելու իրավունքը։

8. Անկախ ընտրիչների չեղարկված ինստիտուտը կարևոր միջնորմ էր հանրային հեռարձակողների գործադիր մարմնի և Խորհրդի, իսկ ավելի լայն իմաստով՝ պետական վարչահրամայական ուղղահայացի միջև և շեշտակիորեն բարձրացնում էր հանրայինների անկախության մակարդակը, հատկապես այն դեպքերում, երբ Խորհրդի անդամների մեծամասնությունը Խորհուրդ էր եկած լինում քաղաքական, թիմային հանձնառություններով։

9. Հանրային ռադիոյի տնօրենի վերջին ընտրությունների կապակցությամբ մրցույթի պատասխանատուն՝ Խորհրդի նախագահը, խոստովանել է, որ հանդիպել է թեկնածուներից մեկի հետ և այդ հանդիպումն իսկապես տեղի է ունեցել Կառավության շենքի մատույցներում։ Իմ տեղեկություններով՝ հանդիպումը մատույցներով չի ավարտվել, և այդ թեկնածուն ստացել է մրցույթում հաղթող ճանաչվելու երաշխիքներ։

10. Այն մասին, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող էր հայտարարվելու հենց Արմեն Քոլոյանը, ահազանգել էի մրցույթի ավարտից դեռ մեկ շաբաթ առաջ:

Եղավ հենց այդպես։

Խորհրդի անդամներին հրաժարական տալու ուղղված կոչս, ըստ ամենայնի, բավականաչափ համոզիչ չէ, ուստի նրանց ճանաչող, նրանց բարին կամեցող բոլոր մարդկանց հորդորում եմ բարեկամաբար խոսել հետները, փորձել բացատրել, որ չարժե այս ամենի հետ կապ ունենալ։

Իսկ մինչ այդ ի լրումն դատաիրավական գործընթացի, սկսում ենք ձևավորել Հանրայինի բարեփոխման լայն ճակատ։ Այս շաբաթը հանդիպումների ու քննարկումների շաբաթ է լինելու։

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ