Հայաստանում մի կողմից բանակցում են հող հանձնելու համար, մյուս կողմից զարգացնում են՝ «հող հանձնողին հողին կհանձնենք» -ը ու ընթացքում տասնյակ հազարներով զինվորական գրքույկներ են վաճառում:
Ընտրություններ են կեղծում ու մարդկանց փողոց հրավիրում՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:
Նորմալ երկրում արդեն պիտի պարզ լիներ, որ Սամոդուռը 2008 թվին եղել է ոչ թե ընդդիմության, ժողովրդի, այլ՝ իշխանության լագերից գործուղված պրովոկատոր:
Հայաստանում սահմանադրություն են գրում ու հետո խմբեր ստեղծում, որ պայքարեն այդ սահմանադրության դեմ:
Ստեղծում են կաշառակերության համակարգ ու կաշառակերության դեմ պայքար տանում:
Դելիմիտացիա են անում ու դելիմիտացիայի դեմ խոսում:
Շարքը երկար է:
Այս մեթոդներով է կառավարվել Հայաստանի քաղաքական-գավառական դաշտը ու այն իրականացվել է դաշտավայր ներդրված գործակալների ու վաճառված խմբագիրների միջոցով:
Հայաստանում հակաթուրքականություն են քարոզում, բայց թուրքական գործակալներին նշանակում են բարձր պաշտոնների, ֆուտբոլիստների մարզաշապիկներից հանել են տալիս Արարատ լեռան նկարները:
Հայաստանում ռեժիմը հեղափոխություն է կազմակերպում իր դեմ:
Հայաստանում մարդկանց ազգայնական լոզունգներով ուղարկում են ջաբրայիլներ, աղդամներ ու այլ ջանդամներ, որպեսզի հետո, երեսուն տարի առաջ կնքված փաստաթղթերով, ԼՂ -ն (ԼՂԻՄ) ճանաչեն Ադրբեջան:
Եվ փոխանակ այդ ամենի դեմ ընդվզեն, պատանիների գերեզմանները դարձնում են նկարվելու, հարցազրույցներ տալու, միտինգներ անենու վայրեր:
Գրառումս կարդացող հարգելի բարեկամ, դու ոչ թե թուրքից, այլ հայ ջոջից վախեցիր:
Հային պետք է փրկել հայից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ