Ալիևը կրկին գտել է պատերազմի «լեգիտիմ առիթ»։ Նա կոչ է անում, որ Հայաստանը դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը ցրելու պահանջով, այլապես, ըստ նրա, Հայաստանը տարածքային պահանջներ կունենա Ադրբեջանից։
Մի հին պատմություն հիշեցի․ անտառում Գայլն ամեն անգամ Նապաստակին հանդիպելիս նրան ապտակում է։ Միջազգային հանրության, ՄԻԵԴ-ի, ՄԱԿ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչ Առյուծը Գայլին հորդորում է․ «Մի լեգիտիմ առիթ գտիր, նոր ապտակիր»։
Գայլը, տեսնելով մոտեցող Նապաստակին, որոշում է անսալ Առյուծի պահանջին, մտածում է՝ ծխախոտ ուզեմ, վատորակ լինի՝ կծեծեմ։
Նապաստակն աշխատում է ծեծի լեգիտիմ առիթ չտալ և, ի պատասխան Գայլի պահանջի, նրան մեծ տեսականիով է հյուրասիրում՝ Marlboro, Camel, Ararat, Տավուշի թութուն և այլն։
Գայլը պահանջում է․«Վառի՛չ տուր»։ Նապաստակը կրկին պատրաստ է պահանջներին․ Zippo, Ronson, Bic և այլն։
Մռայլված Գայլը նոր պահանջ է դնում․«Մուշտու՛կ տուր»։ Նապաստակը կրկին մեծ ընտրություն է առաջարկում՝ ոսկե, արծաթե, փղոսկրե մուշտուկներ։
«Ահա՜, մեր փղիկին դո՛ւ ես սպանել»- գոչում է Գայլը, հարձակվում և սատկացնում Նապաստակին։
Աղասի Ենոքյան