3 ժամանոց «սռոկը էլի ատբիտ արինք հելանք»:
Գրկեք ձեր միֆ «պետականությունն» ու հպարտ նստեք:
Պետություն, որ ամեն գնով` իր քաղաքացիներին ահաբեկելով, 5 րոպեում բացում է Պռոսպեկտը, բայց մի տարի է արդեն չի՛ կարողանում ու չի՛ էլ փորձում բացել մի հատիկ ճանապարհ, որից կախված է իր 120 000 քաղաքացու կյանքը` բառիս բուն իմաստով:
Ես ձեր ըտենց «պետականություն» կոչված միֆը .................
Պետությունն էր ափսոս ու էդ Պետության համար ընկած ՏՂԵՔԸ:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հ.Գ.
Էսօր ոստիկանության բաժնի տղեքին ահագին լացացրի…
Աստիճաններով վերև էինք բարձրանում, մեկ էլ մի ոստիկան` երևի ինչ որ դեպքով, մյուսին` բա Կիլիկիա 4/1 մե՞րն ա ... (նկատի ուներ իրենց բաժինը)
Շրջվեցի` չէ տղեք ջան, էլ մերը չի, էտ էլ տվին ...
Հայացքը թեքեց մի պահ, հետո շրջվեց աչքով տվեց, որ թաց աչքերը թաքցնի:
Դուրս գալուց արդեն, հերթապահ մասում վերջին հարցերը.
- Ստորագրու՞մ եք:
- Ոչ:
- ՈՒզու՞մ եք նկարվել:
- Ոչ հիմա ... թող մնա հետո, Շուշիում իրար հետ կնկարվենք:
Էս մեկը պոռթկաց ու պինդ գրկեց: