Վերջինիս պաշտոնավարումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա կամ ի՞նչ կլիներ, եթե Իրանի նախագահի պաշտոնում էթնիկ հայ հայտնվեր:
Սկսեմ վերջին հարցից: Ի՞նչ է լինում, երբ ծագումով հայ Լավրով Սերգեյը, Սիմոնյան Մարգարիտան, Չիլինգարով Արթուրը, Միհրանյան Անդրանիկն ու այլոք Ռուսաստանի ամենաբարձր քաղաքական վերնախավի մաս են կազմում:
Ինչպե՞ս է զգացվում վերջիններիս ազդեցությունը միջին վիճակագրական հայաստանցու վրա:
Պատասխանն ակնհայտ է` չի զգացվում: Ավելին` կարծում եմ, որ բացասաբար է ազդում:
Իրանի պարագայում նույնպես ադրբեջանցի պաշտոնյայի գործունեությունն էապես չի փոխելու հայ-իրանական հարաբերությունների առկա ձևաչափը, սակայն...
Մասուդ Փեզեշքիանը ոչ միայն ծագումով է ադրբեջանցի, այլև ընտրվել է Իրանի ադրբեջանաբնակ մարզից («Արևելյան Ադրբեջան»), այսինքն` էթնիկ ադրբեջանցիների կողմից տրված մանդատով:
Այս պարագայում, անհասկանալի է, թե որ Մասուդ Փեզեշքիանը կհաղթի` ադրբեջանցի՞, թե՞ պետականամետ իրանցի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ