Սահմանադրության օրվա տոնին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունը որոշել է յուրովի շնորհավորել՝ «խաղաղության պայմանագրի» արդեն իսկ հանրահայտ պահանջներին (հրաժարվել Հռչակագրից, զինանշանի պատկերից հանել Արարատը, գրեթե անվերահսկելի միջանցք և այլն) ավելացնելով նորերը:
- Անհրաժեշտ է ամրագրել փոխադարձ վերադարձի իրավունքը, ընդ որում, Հայաստանի սահմանադրությամբ պետք է հատուկ ամրագրվի «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցման» իրավունքը, որը պետք է պաշտպանեն Ադրբեջանի դաշնակից երկրի, իմա՝ Թուրքիայի զինված ուժերը,
- Պետք է Սահմանադրությամբ ամրագրվի «արմտյան ադրբեջանցիների կրթության իրավունքը» և այլն (սրանք հնչել են Կանադայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում):
Որտեղի՞ց է գալիս այս ցինիկ ինքնավստահությունը:
Գևորգ Դանիելյան