Ինքը հո հիմար չի, շատ լավ գիտի, որ ֆեյքերով ու վարձու վերԼՈՒԾաբաններով իշխանությունը երկար պահել չի ստացվի, մի օր էդ ոստիկանությունն էլ, ԱԱԾ-ն էլ կգիտակցեն, կդադարեն հանցակից լինելուց, էլ չեն ենթարկվի:
Ժողովրդից հեռացած ու անվերջանալի ստերի մեջ թաթախված դեռ ոչ ոք, ոչ մի բռնապետ երկար չի ձգել աշխարհի պատմության մեջ:
Չի օգնելու, ո՛չ շինծու պաղպաղակ ուտելը երեխաների հետ, ո՛չ շինծու գոմ նվիրելը, ոչ մի բան չի փրկելու զրոյացած, արդեն վաղուց գոյություն չունեցող լեգիտիմությունը:
Հիմա Ֆրանսիայից գնված զենքերը, չգիտենք դեռ, ճի՞շտ է, թե՞ սուտ, թե անհրթիռ ՍՈՒ-երի հերթական միֆն է:
Իր լրատվա-վերլուծականներով այնքան շատ են դա շեշտում, մնում է տեղն ու քանակն էլ Հ1-ի վազող տողով գրեն ու վերջ:
Հ.Գ. Էս ի՞նչ *աքի մեջ ենք, տո՛, էս ի՞նչ մղձավանջ է:
Գևորգ Կարապետյան