Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Կոտլետներն» ու «ճանճերը» պետք է առանձին լինեն

«Կոտլետներն» ու «ճանճերը» պետք է առանձին լինեն
16.04.2024 | 15:33

Քանի որ հաճախ են հարցադրում՝ հերիք է բացատրեք, թե ինչ է կատարվում, ասեք՝ ինչ անենք, եկեք հստակություն մտցնենք։

Այն անձինք, ովքեր իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին։

Իսկ նրանք, ովքեր դիրքավորվել են որպես քաղաքագետ, վերլուծաբան, անալիտիկ, փորձագետ, պատասխանում են «ինչ է կատարվում» հարցին։

«Ինչ անենք» հարցն ուղղեք իրենց քաղաքական ու կուսակցական գործիչ հայտարարածներին, հատկապես՝ ձեր հարկերից աշխատավարձ ստացող պատգամավորներին։

Կոտլետներն ու ճանճերը պետք է առանձին լինեն, թե չէ շիլա-շփոթ է ստեղծվում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ