- Մենք ոչ մի թուփ չունենք հանձնելու, ոչ մի բլուր չունենք թշնամուն տալու: Կռվելու ենք ամեն միլիմետրի համար,-ասում էր Փաշինյանն ու մեռնելու ուղարկում հազարավոր տղաների:
Ասում էր վարչապետն ու մերժում, խախտում հրադադարի վերաբերյալ բոլոր առաջարկությունները, հրադադարի վերաբերյալ իր իսկ ձեռք բերած պայմանավորվածությունները:
- Այս կռիվը դեռ վաղուց է սկսվել, եթե Արցախը տվեցինք՝ վաղը տալու ենք Մեղրին,- ինչ-որ աթոռի վրայից հայտարարում էր Արարատ Միրզոյանը:
- Հիմա ռազմական դրություն է, մենք հայտարարություններ կանենք պատերազմից հետո,-ասում էին Փաշինյանին իշխանության կարգած ընդդիմադիր ջոջերը:
Հետո պատերազմն ավարտվեց:
Փաշինյանը պարզեց, որ այդ հողերը դեռ վաղուց Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի մաս և որ ինքն այդ ամենի հետ հաշտ է արդեն:
Աթոռի «վրայից» ելույթ ունեցողը մեղադրվեց թուքակական հատուկ ծառայություններ հետ համագործակցության մեջ, իսկ ընդդիմադիր ջոջերը դարձան Փաշինյան Նիկոլին վերահսկողներ (պատգամավորներ) ու վեր ընկան ԱԺ դահլիճում:
Սա է Հայաստանը:
Հային պետք է փրկել հայի կառավարումից:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ