ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՈՒ սա ագռավի կռռոց չէ

ՈՒ սա ագռավի կռռոց չէ
18.06.2023 | 14:58

Չտա Աստված, եթե այսպես շարունակվի, ու ազգը ոտքի չկանգնի,

ինչը ոչ թե շարունակվում, այլ օր-օրի վատթարանում է, երանի ենք տալու 37-ին, ինչը գոնե պետության հիմքերը չէ՜ր խարխլում:

Նորից կանգնած ենք Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կիսելու սպառնալիքի առջև:

Ռուսաստանը՝ լավագույն դեպքում:

Աստված կանչիր, կարճմիտ ազգ, որ վիզդ դնես ռուսական սապոգի, ոչ՝ յաթաղանի տակ, քանի որ վիլայեթի փորձն ունես, վերջն էլ գիտես, բայց շարունակում ես կարոտ զգալ թափված արյանդ հոտին:

Ահա թե ինչու ես լուռ, դու կարոտում ես մորթվելուդ, սա էլ հասկացանք:

Էլ աշխարհը նախկին գարնանային տարիքի մեջ չէ, որ քեզ խղճան, արևելքդ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի մեջ առնեն, էլ չկա միամիտ Ռուսաստանը, ով կգա ու կփրկի քեզ՝ իր կարմիր հեղափոխությամբ: Նույնիսկ երանելի ,,նախկինները,, չեն լինելու, որոնց առկայությամբ տանը հանգիստ վեր էիր ընկնում, տրտնջում գործազրկությունից, անարդարությունից ու իշխանական թալանից: Նույնիսկ մեր ամենառևանշիստական կոչվող ազգային ուժերը չեն կարողանալու փրկել քեզ:

Գլխիդ ես տալու, անիծելու նիկոլին ու նրա բանդային՝ ուշ է լինելու: Նրանք անարգել շարունակելու են իրենց կյանքը աշխարհի լավագույն կղզիներում՝ քեզ ու տուն-տեղդ ամբողջությամբ հանձնած թուրքին ու՝ թռա՜ծ...

Լավագույն դեպքում՝ մի երկուսի գլուխները կգլորվեն օվկիանոս կամ ծով, բայց դրանից քո վերքերը չեն սպիանա:

Այլևս դուռդ քացով են բացելու, հենց ծպտուն հանես, տանդ մեջ բռնաբարեն ու մորթեն քեզ, և դատ ու դատաստան չի՜ լինելու:

Դու թուրքական կառավարության հպատակ ու ճորտ ես լինելու,

կորցրած երկրի մասին քո գրած բանաստեղծություններն ու մշակույթդ համապատասխան տեղդ են խոթելու...

Ու սա ագռավի կռռոց չէ, սրան է տանում բանդայի դիալեկտիկան, մինչև՝ 19-րդ դարասկիզբ, գուցե՝ ավելին, մինչև՝ 15-րդ դար,

քանի որ Թուրքիան ակնհայտ միտում ունի Սուլթան Սուլեյմանի ուղով ընթանալու և ընդարձակվելու:

Ձեր մատղաշ ու սիրուն աղջիկներն ու հարսները վայ թե երազեն սուլթանի հարեմն ընկնելու մասին, իսկ մեզ՝ նախկին գեղեցկուհիներիս, կգլխատեն հենց մեր տներում, փողոցներում, ամենուր, ուր թուրքի սուրը կկտրի:

Եթե այսպես շարունակվի, չկարողանաք իշխանությունը, լավով թե վատով, խլել ազգի փորձանք իշխանություններից...

Այնքան ես ուշացրել, որ ամենալավատեսական աչքով անգամ չեմ տեսնում թունելի լույսը:

Կան, չէ՞, այդպիսի թունելներ, որ լույս չունեն. մենք հենց անշեղորեն ու մթագնած՝ դրան ենք գնում:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 4777

Մեկնաբանություններ