Պատերազմը ոչ ժամ է հարցնում, ոչ էլ եղանակ, ոչ խիղճ ունի, ոչ էլ հոգի։ Եթե պատրաստ չեղար, եթե կռիվ տալու տրամադրություն չունեցար, ուրեմն այն շատ դաժան է վարվելու հետդ։
Թյուր կարծիք կա, թե պատերազմի ելքը վճռվում է միայն մարտի դաշտում այդ պահին կռվողներով, մինչդեռ պատերազմի ելքը նախապես արդեն կանխորոշված է տվյալ պետության ռազմական քաղաքականությամբ։ Եթե պետությունը նախապես զինվել է, կրթել է, ապա ռազմի դաշտը պարզապես միջոց է դառնում հարցի վերջնական լուծման համար։
Պատերազմից վախենալ պետք չէ, պատերազմին պատրաստ լինել է պետք:
Կարեն Հովհաննիսյան