ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը-2

Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը-2
05.09.2024 | 12:46

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա անդրադառնանք Նիկոլի՝ վերը մեջբերված խոսքի մյուս հատվածին, ըստ որի, «Հայաստանի Հանրապետությունը… բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժան մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը»:

Նիկոլ հայադավը յուրաքանչյուր ողջախոհ մարդու համար բաղձալի «անվտանգություն», «ազատություն», «արդարություն» բառերով գայթակղում, խաբում է իր զոմբիներին և հանրության միամիտ հատվածին, ինչպես ժամանակին մասոնականության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» հայտնի լոզունգով շատ- շատերին խաբեցին Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերը՝ եթե ոչ բացառապես, ապա հիմնականում թուրքերի անունների տակ ծպտված ջհուդամասոնները, սիոնիստ հրեաները:

Ի դեպ, «Ազատություն, հավասարություն և եղբայրություն»- ը նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսն էր, այն Ֆրանսիայի, որի աստվածանարգ, այլասերված և ՌԴ թշնամի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլն ունի մտերիմ հարաբերություններ:

Ուշադրություն դարձրեք մասոնականության լոզունգի երեք բառերից մեկի հետ Նիկոլի ասած «ազատություն» բառի ուղղակի և «հավասարություն» բառի հետ «արդարություն» բառի իմաստային համընկնումներին: Ինչ վերաբերում է Նիկոլի ասած անվտանգությանը, ապա 2018- ից սկսած, մենք արդեն տեսել և այսօր էլ դեռ շարունակում ենք տեսնել Նիկոլի և իր ոհմակի բերած «անվտանգությունը»՝ թե՛ Հայաստանից դուրս, թե՛ Հայաստանի ներսում:

Տեսնում ենք՝ հանձին 44- օրյա պատերազմի ժամանակ ու հետագայում զոհված մեր բազմահազար հայրենակիցների, ադրբեջանական զնդաններում գտնվող մեր հարյուրավոր գերիների, պատանդների, թշնամու տիրապետությանը պետական դավաճանությամբ հանձնված Արցախի Հանրապետության և Հայաստանի տարածքների մի մասի:

Տեսնում ենք նաև՝ հանձին Հայաստանից Ադրբեջանի բռնազավթած տարածքների, նաև՝ Տիգրանաշենի, որը Նիկոլը և իր ոհմակը դարձյալ դավաճանաբար մտադիր են հանձնել Ադրբեջանին, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում Հայաստանի անհուսալի, խարխուլ, երերուն, խայտառակ ու վտանգավոր վիճակի, Նիկոլի և իր ոհմակի դավաճանական, հակահայ քայլերով հասունացված ու Հայաստանի գլխին դամոկլյան սրի պես կախված պատերազմի սպառնալիքի, որը կարող է բռնկվել նույնիսկ այս կամ հաջորդ ամիս:

Նիկոլի ճիվաղապետության ներսում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասած «անվտանգությունը» տեսնում ենք հանձին Երևանում և այլուր արյունոտ և հաճախ անպատիժ հաշվեհարդարների (Չիկագոյի կամ Սիցիլիայի երբեմնի հանցավոր աշխարհը կարծես մեզ մոտ է տեղափոխվել), տարաբնույթ հանցագործությունների մեծ աճով: Դեռ նույնիսկ անցյալ տարվա տվյալների համաձայն՝ Հայաստանումառանձնապեսծանրհանցագործություններնավելացելեն 151 %- ով , ընդհանրապես, քրեածին վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է:

Նիկոլի ասած «անվտանգությունը» տեսնում ենք նաև հանձին լկտիացած ենիչերիների և այլոց կողմից մարդու իրավունքների, ազատությունների տարաբնույթ ոտնահարումների, հանձին ՔԿՀ- ներում գտնվող քաղբանտարկյալների, իշխանությունների հանցավոր թողտվությամբ բնակչությանն անպատիժ իրացվող վտանգավոր սննդամթերքի ու դեղորայքի, որպես նաև դրա հետևանք, հիվանդներով լեփ- լեցուն բուժհաստատությունների և այնտեղ դիմողների հերթերի, քաղցկեղի, ինֆարկտի, ինսուլտի, շաքարային դիաբետի դեպքերի աճի:

Հիշյալ «անվտանգությունը» տեսնում ենք նաև՝ հանձին ընտանիքներ քայքայող, պետության հիմքերը կրծող քայքայիչ, ամբողջատիրական աղանդների գործունեության, ԼԳԲՏ ակտիվիստների և նրանց «իրավունքների» պաշտպանների կողմից երիտասարդների այլասերմանը նպատակաուղղված ԼԳԲՏ քարոզչության, երևանի փողոցներում երթևեկության ահավոր վիճակի, ներառյալ՝ շտապ օգնության կարիք ունեցողներին և հրդեհի վայրեր արդեն աղետալի խցանումների հետևանքով ժամանակին չհասնող համապատասխանաբար շտապօգնության ու հրշեջ ծառայությունների: Այս թվարկումը երկար կարելի է շարունակել, մանավանդ որ, անվտանգության տնտեսական ու ռազմական բաղադրիչներին դեռ չենք անդրադարձել:

Նիկոլի ասած «ազատությունն» իր ոհմակի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա ձեռք բարձրացնելու, նրա նկատմամբ բռնության հրապարակային կոչով հանդես գալու և իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների շնորհիվ անպատիժ մնալու, ԼԳԲՏ- ների, այլասերվածների կողմից ոստիկաններ ծեծելու և անպատիժ մնալու, երկրում այլասերման քարոզչությամբ անպատիժ զբաղվելու, մեր ազգային անվտանգության դեմ քայքայիչ, ամբողջատիրական աղանդների և Հայաստանում Արևմուտքի 5- րդ շարասյուն հանդիսացող այլ ուժերի անպատիժ գործելու ազատությունն է:

Նիկոլի ասած «արդարությունը» Հայաստանի դատաիրավական համակարգում Սահմանադրության, օրենքների, Հայաստանի ողջ օրենսդրության անպատիժ բռնաբարումն է, սանձարձակությունը, աննախադեպ, լկտի կամայականությունը (հակառակ պարագայում հենց Նիկոլն ինքն արդեն ճաղերի հետևում կլիներ), կադրային խայտառակ քաղաքականությունը, երբ արժանավոր, բանիմաց կադրերը դրսում են մնում, իսկ պետական համակարգում հայտնվում են յուրային կիսագրագետները, սոցիալական գնալով խորացող բևեռացումը և այլն, և այլն:

«Բարեկեցության և դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է և աշխատանքը որպես համընդհանուր անելիք»,- շարունակելով իր խոսքը, ասաց Նիկոլը:

Իյա՞, Հայաստանում իբր անվտանգություն, ազատություն, արդարությո՞ւն կա, գերագույն գլխավոր սրիկան հիմա էլ դրանց ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցի մասի՞ն է խոսում… Եվ պետական ինստիտուտների այդ ի՞նչ շարունակական զարգացման, այսինքն՝ իբր զարգացածների էլ ավելի զարգացման մասին է բարբաջում Նիկոլը, երբ իր իշխանության պարագայում գրեթե բոլոր կամ բոլոր պետական ինստիտուտները, մեղմ ասած, խայտառակ վիճակում են:

Ինչ վերաբերում է չեղած բաների ավելի բարձր մակարդակ ապահովելու Նիկոլի ասած մյուս միջոցին՝ «աշխատանքը որպես համընդհանուր անելիք», ի՞նչ է, սա այն դե՞պքն է, երբ, ժողովրդական առածի լեզվով, էշն աշխատի, ջորին ուտի… Կարելի է կարծել, թե Նիկոլը, Նիկոլի իշխանության մաս կազմող նախարարները, այլևայլ չինովնիկները գիշեր- ցերեկ աշխատելուց մեռել են:

Նիկոլին խորհուրդ ենք տալիս հիշել այս ամենը և վեր ընկնել տեղը, երբ այսուհետ մտքով կանցնի դարձյալ բարբաջել Հայաստանում գոյություն չունեցող անվտանգության, ազատության, արդարության կամ «Հայաստանի Հանրապետությունը» որպես դրանք ապահովելու գործիք ծառայեցնելու մասին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ