ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սպանե՞լ են, թե՞ «ինքնասպանություն» է գործել

Սպանե՞լ են, թե՞ «ինքնասպանություն» է գործել
20.06.2008 | 00:00

Երեկ ամբողջ օրը, ընդդիմության հանրահավաքից բացի, քաղաքում հայտնի պատգամավոր և խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդու սպանության հնարավոր ու անհնար հանգամանքներն էին քննարկվում: Նշվում էր, թե 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանն ընկերոջ հետ միասին «արժանացել է» գողական աշխարհի հաշվեհարդարին: Սպանության հանգամանքները կապվում էին պատգամավոր Ալեքսանյանի հետ, որովհետև դեպքը կատարվել էր վերջինիս պատկանող «Լուսաստղ» ռեստորանային համալիրում, որտեղ, իբր, մի ընթացք առաջ պատգամավորն ու իր մարդիկ, դրանց թվում` Լևոն Ալեքսանյանը, համարձակվել են հակաճառել իշխանության բուրգում կանգնած ոմանց, ովքեր էլ, իբր, խոստացել են «Սամվելի ու իր տղերքի ականջը կտրել»: Ահա և երրորդ տարբերակը. «Ասում են` աղջիկ-մաղջկա հաշիվ է եղել»։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ, այդ հողի վրա լուրջ հակասություններ են ծագել Սամվել Ալեքսանյանի և ոմն հայտնի հեղինակության միջև։ Մի խոսքով, ինչ տարբերակ ասես` չէր քննարկվում երեկ այս սպանության առիթով, և մեկին էլ մամուլում հանդիպեցինք` ինքնասպանություն: Փաստորեն, ով ասես խոսում էր այս մասին, բացի ոստիկանությունից: Առավոտից այստեղ անհնար էր որևէ մեկին գտնել, ով մի հոդաբաշխ նախադասություն կասեր վերոնշյալի մասին (դեռ ավելին` փորձեցին մեզ ապակողմնորոշել, «ուղարկել» դատախազություն, ինչի առիթով, ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ահագին բարկացավ ու թե` «դատախազությունը ոչ հետաքննություն է իրականացնում, ոչ էլ` նախաքննություն: Օպերատիվ ամփոփագրերը ստանում է ոստիկանությունը, հանցագործությունները հաշվառվում են ոստիկանությունում, իրենց էլ հարցրեք»), և երբ վերջապես հաջողվեց կապվել ՀՀ ոստիկանության լրատվականի պետ Սայադ Շիրինյանի հետ, նա նշեց, թե օրվա երկրորդ կեսին արդեն իսկ իրենց պաշտոնական կայքէջում այդ մասին տեղեկատվություն կլինի, և որ ավելին չի կարող ասել: Համենայն դեպս, ինչ-որ հաճախացել են Սամվել Ալեքսանյանի շուրջ տեղի ունեցող սկանդալային պատմությունները։ Մամուլի տեղեկություններով, օրինակ, հունիսի 13-ի երեկոյան լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «շաքարի արքայի» թիկնապահների և Պտղնի գյուղի բնակիչներից մեկի միջև։ Ինչպես հաղորդում էր «168 ժամը». «Կենցաղային հողի վրա սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին միջամտել են նաև գյուղի բնակիչները և «վնասազերծել» են պատգամավորի թիկնապահներին»։ Նույն թերթի փոխանցմամբ, այդ դեպքից «մի քանի ժամ անց` լույս շաբաթ օրվա գիշերը սև դիմակներով մի խումբ անձինք մտել են Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորան և «տակնուվրա» են արել այն»։ Ի դեպ, հունիսի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած բախման ընթացքում էլ, ինչպես պնդում են ականատեսները, «Լուսաստղ» ռեստորան ներխուժողները եղել են դիմակավոր ու ավտոմատներով զինված։
Սովորաբար նման հանդերձանքով գործում են պետական ուժային կառույցները։ Սակայն այս դեպքում միանշանակ նման բան պնդելն առայժմ անհնարին է, թեպետ ո՞վ գիտե... Գուցե և ինչպես մի քանի տարի առաջ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ում, Հայաստանում ևս որոշ օլիգարխների նկատմամբ կիրառվում է «նոր» քաղաքականություն։
Ի դեպ, պնդումների համաձայն, այս օրերին նաև լայնածավալ հարկային ստուգումներ են սկսվել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում։

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 8467

Մեկնաբանություններ