Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ԱԺ նստաշրջան. օր առաջին

ԱԺ նստաշրջան. օր առաջին
18.09.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ-ՁԵՌՔԻ ՀԵՏ
«ԼԱ՜Վ, ԷԼԻ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ԹՈՂ ՍԵՆՑ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՄ»
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր, գործարար)
-Պարոն Ալեքսանյա՞ն, ա՛յ բարո՜վ եք եկել պառլամենտ. համ էլ` հենց ապրեք, բավականին ժամանակ է, ինչ աղմկոտ պատմությունների մեջ չեք հայտնվում, ի՞նչ խաբար է:
-Հավատացյալ եմ դարձել, հավատացյալ:
-Երբվանի՞ց:
-Շուտվանից: Էլ ոչ կռիվ ենք անում, ոչ բան:
-Դժվար` «շուտվանից»։ Մարտի մեկը երեկ-մյուս օրն էր... Չնայած` լավ է, որ էլ «կռիվ չեք անում, բան չեք անում», բայց դե` էն հին արածների-մեղքերի հա՞րցը ոնց է լինելու:
-Ի՞նչ հին արածներ: Ոչ մի հին արածներ: Չկա նման բան, չկա, ոչ մի բանի հետ կապ չունեմ:
-Իսկ մարտի մեկի՞:
-Ո՜չ մի կապ:
-Չէ, խոսվում է, որ մի նեղ «կրուգում» ասել եք` կդնեմ-սաղ կպատմեմ, հա՜: Ասում են, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ խառնվել են Ձեր էդ ասածներից: Չպատմե՞նք, էդ պաշտոնյաներն ավելի խառնվեն, հը՞, պարոն Ալեքսանյան:
-Ի-ի՜հ (պատգամավորը նստած տեղից արագ վեր կացավ ու փորձ արեց «մանրից ցրվել» - հեղ.):
-Իսկ «Ժառանգությո՞ւնը», պարոն Ալեքսանյան, Ձեր մատը հո խա՞ռը չէ նրա կազմաքանդման գործում: Այդ նրա համար եմ հարցնում, որ մի ժամանակ շատ ուժեղ «ջան ու ղուրբան» էիք նրանց հետ, հետո մեղադրվեցիք «Ժառանգության» ընտրական հանձնաժողովի անդամին «գնելու» «մահացու մեղքի մեջ», հետո նիստերի դահլիճում միայն իրենց կողքին էիք նստում ու էլի` «ջան-ջիգյար»։ Բա հիմա Ձեր սիրտը չի քրքրվո՞ւմ, որ «Ժառանգությունը» քանդվում է:
-Քրքրվում է:
-Բա ի՞նչ եք մտադիր անել: Համ էլ` չեք նախանձո՞ւմ դատախազին. ասում են` «վերցրեց» կուսակցությունը:
-Այ մա՜րդ:
-ՈՒրախանո՜ւմ եք, որովհետև Դո՞ւք էլ «Նիգ Ապարան» հայրենակցական միության կարկառուն անդամ եք... Այ, պարոն Ալեքսանյան, հիմա խոսում ենք, ու ենթագիտակցությունս ինքնիրեն վատ-վատ բաներ է արձանագրում։ Դուրս է գալիս, որ «Նիգ Ապարանը» մարտի մեկին նույնպես տուժող է եղել. էնտեղ Արմեն Մարտիրոսյանի ոտքն են դանակով վնասել, էն մի տեղում Ձեր խանութն են թալանել... Չէ, ես հո չե՞մ ասում` էդ բոլորն ինչ-որ մեկի գլխում հասունացած սցենար էր, ինքս ինձ համար մտածում եմ (պատգամավորն էլի փորձ արեց արագ հեռանալու- հեղ.): Լավ-լավ, վերադառնանք Ձեր հավատացյալ դառնալուն։ Ո՞նց եղավ, որ դարձաք:
-Լա՜վ, էլի, ցավդ տանեմ, թող սենց հանգի՜ստ նստեմ:
-Երեխաները ո՞նց են: Մի ժամանակ ասացիք` դժվար են ապրում:
-Չէ, հիմա նորմալ է, լրիվ նորմալ:
-Էն ուղարկված ձվերն օգնեցին, երևի:
-Էլ չեն ուղարկում:
-Տնտեսական ճգնաժամ է, երևի դրա համար, բա ո՞նց եք գոյատևում:
-Ոնց բոլորը:
-Դե, ոչինչ, շուտով հայ-թուրքական սահմանը կբացվի, մի լույս կերևա:
-Հա՛:

«ՄԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՄ ՇԱՏ-ՇԱՏ ԲԱՆԵՐ Ե՛Վ ՍՈՎՈՐԵԼ, Ե՛Վ ԱՐԵԼ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ՆԱԵՎ` ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ»
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺ պատգամավոր, գործարար)

-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ այլևս ձու չեք ուղարկում պարոն Ալեքսանյանին:
-Ինքը հայտարարեց, որ իրենց վիճակը լավացել է, էլ չուղարկեցինք:
-Նորից վատացել է:
-Դե, ուրեմն, պետք է ուղարկել, եթե նորից հայտարարել է, խնդիր չեմ տեսնում:
-Ապրեք, պարոն Մանուկյան, «հայրենապաշտ» գործ եք անում: Անցանք առաջ։ Պարոն Մանուկյան, Դուք` գործարարդ, կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանի բացմանը:
-Միանշանակ: Բացի քաղաքական տեսանկյունից, նաև այն պարզ պատճառով, որ Հայաստանի համար բացվում է բավականին ընդարձակ շուկա։ Թուրքական շուկան լայն հեռանկարներ կարող է ապահովել մեր տնտեսության համար:
-Կոնկրետ Ձեր սպասումներն ինչպիսի՞ք են:
-Որևէ սպասում, ինձ վերաբերող, գոնե այս պահին չունեմ: Գիտեք, նույն թռչնաբուծության բնագավառում Թուրքիան թիվ մեկ երկիրն է, թուրքական հավի միսը ողջ Եվրոպան գրավել է: Թուրքիան ոլորտում իրականացվող իր քաղաքականությունն այնքան ճշգրիտ ու հստակ տարավ, որ կարողացավ վերցնել այդ շուկան: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մենք մեր գործում շատ-շատ բաներ և՛ սովորել, և՛ արել ենք Թուրքիայի օրինակով, նաև` թուրքերի հետ:
-«Ապազգային» մտքեր եք հայտնում, պարոն Մանուկյան, շատ «ապազգային»: Հրեն դաշնակները գնացել-հացադուլի են նստել, իսկ Դուք էստեղ` հավի «ոլորտո՜ւմ», տեխնոլոգիաների փոխառում թուրքերի՜ց:
-Հացադուլի նստելը ՀՅԴ քաղաքական մոտեցման արդյունք է. դա իրենց պայքարի ձևն է, իսկ ես ռեալ եմ նայում գործընթացին: Հասկանալի է նաև, որ մեր խնդիրը ոչ այնքան սահմանի բացմանը, որքան մեր մենթալիտետի փոփոխությանն է վերաբերում, ինչը, կարծում եմ, կամաց-կամաց կհաղթահարվի մեզանում:
-Իսկ եթե սահմանի բացմամբ Թուրքիան ավելի էժան հավ բերի Հայաստան ու խփի Ձեր բիզնեսի՞ն...
-Հնարավոր չէ, ես դաշտը հստակ գիտեմ և գիտեմ, որ նման բան չի կարող լինել:
-Պարզ է: Դե, իսկ «երեխաների» հաշվով չմոռանաք:
-Բացառվում է:

«ՔԱՆԴՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԻ ԿԱՐԱ ԸԼՆԻ»
ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԲՀԿ, գործարար)

-Պարոն Կարապետյան, ասում են` ԲՀԿ գործարարները դժգոհ են ինչ-ինչ պատճառներով, ու ԲՀԿ-ն քայքայվում է:
-Ո՞վ ա տենց բան ասում։ Տենց բան չկա ու չի կարա ըլնի։ Գնացեք ու դա շատ լավ իմացեք. ԲՀԿ-ն հենց նոր շատ կազմակերպված ֆրակցիայի նիստ էր անցկացնում, իսկ քանդվելու մասին խոսք չի կարա ըլնի:

«ԷՆՏԵՂ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՆ Է ԹԱՓՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԷԴ ՀԱՐՑՆ ԷԴՊԵՍ ԹՈՂՆԵԼ»
ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ԲՀԿ)

-Պարոն Գասպարյան, ԲՀԿ-ն կողմ է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը, Դո՞ւք էլ եք համաձայն այդ մոտեցման հետ:
-Անշուշտ: ԲՀԿ-ն հայտարարել է` եթե առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ինքը համաձայն է:
-Բոլոր դեպքերում, պնդումներ կան, որ արձանագրությունների տողատակում Ղարաբաղին առնչվող նախապայման կա:
-Եթե նման հարց լինի, միանշանակ դեմ եմ գնալու։ Ես ֆրակցիայի և կուսակցության անունից չեմ ասում սա, խոսում եմ որպես երկրապահ:
-Բայց, մյուս կողմից էլ, Դուք` երկրապահդ, կողմ եք քվեարկում արձանագրություններին, իսկ կարճ ժամանակ անց սկսում է քննարկվել նախաստորագրված մեկ այլ արձանագրություն, ասենք` Ղարաբաղի հինգ շրջանների վերադարձին առնչվող, Դուք հո չե՞ք կարող ասել` չէ, հետ տվեք նախկին համաձայնությունս, ես էս խաղը չեմ խաղում: Ի՞նչ եք անելու այդ ժամանակ:
-Պայքարելու եմ: Միանշանակ պայքարելու եմ: Էնտեղ մեր ընկերների արյունն է թափվել, ո՞նց կարող ենք էդ հարցն էդպես թողնել:

«ԼԱՎ, ԷԼԻ, ԹԱԶԱ «ՄՈՒՏԻՏ» ՄԻ ԱՐԵՔ»
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (գործարարներ)
-Պարոն Ալեքսանյա՞ն, ա՛յ, էլի բարով տեսանք, համ էլ` կարող եք այլևս հանգիստ լինել, բանակցեցի-կարգավորեցի հարցը, նեղություն-դժվարություն այլևս չեք ունենա, ձվերը կրկին կառաքվեն: Եվ, այնուհանդերձ, պարոն Ալեքսանյան, մարտի մեկի առնչությամբ ի՞նչ «մտորումներ ունեք». մասնակցելո՞ւ եք խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի քննարկմանը:
-Այ մարդ, էս լրագրողները լրիվ փորձանք են... Յա՜, քավորս էկավ, քավո՜րս էկավ, տե՛ս, քավորս էկավ:
-Պարոն Հակոբյան, նեղացած չե՞ք Ձեր սանիկից, որ կողմ էր քվեարկել և Ձեզ հանձնել էր Աղվան Գառնիկիչի «ողորմածությանը»: Հետն էլ դատավարության ժամանակ «շեշտակի» հայտարարություններ էիք արել` սույն պատգամավորների «որակին» առնչվող:
-Է՜, լավ, էլի, թազա «մուտիտ» մի արեք, ամեն ինչ նորմալ է, ես 60 տոկոսին նկատի ունեի, որ էդ բանն ասել էի, 40 տոկոսի մասին էլ` իրենք գիտեն:
-Փաստորեն, պարոն Ալեքսանյանը չի մտնում էդ 40-ի մեջ:
-Չէ, ո՞նց կլինի, որ մտնի:
-Իսկ ինքը Ձեզ այցելե՞լ է, երբ Դուք մեկուսարանում էիք:
-Միշտ: Միշտ օգնել է:
-Էլի՞ կային նման պատգամավորներ:
-«Ժառանգության» պատգամավորները, Խաչիկը Մանուկյան եկել էր, բայց ինձ մոտ չմտավ:
-Պարոն Հակոբյան, ըստ ՀԱԿ-ի փաստահավաք խմբի անդամների, մարտի մեկի դեպքերին մասնակցել են նաև օլիգարխներ, տրվում են անուններ, այդ թվում նաև` Ձեր սանիկի: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
-Ես տեղյակ չեմ: Համ էլ մինչև մարտի մեկը մեզ էլ էին օլիգարխ համարում: Դե, ամեն ինչ վերջացավ-գնաց, չի կարելի, էլի, էդքան…
-Այսինքն, չե՞ք ընդունում օլիգարխների մասնակցության փաստը:
-Չեմ կարող որևէ բան ասել, չգիտեմ, համենայն դեպս, այն անունները, որ տալիս են, ես այդ մարդկանց հետ նորմալ հարաբերություններ ունեմ:
«Մուտիտ արեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ