Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աղետը` որպես նոր սկիզբ

Աղետը` որպես նոր սկիզբ
23.03.2024 | 06:55

1914-ին, երբ Թոմաս Էդիսոնը 67 տարեկան էր, այրվում է նրա լաբորատորիան, որի արդյունքում ոչնչանում են նրա ողջ գիտական նյութերը, գրառումները և հիշողությունները:

Երբ որդին մոտենում է հրդեհին հետևող Էդիսոնին, վերջինս խնդրում է նրան իր մոտ բերել կնոջը:

Երբ կինը վազելով մոտ է գալիս, Էդիսոնը ժպտալով նայում է կնոջ դեմքին և ասում հետևյալը. «Հապա տես, նման բան կյանքում էլ չես տեսնի: Աղետները մեծ բարիք են: Մեր աչքի առաջ վառվում են մեր բոլոր սխալները: Այժմ մենք, փառք Աստծո, կարող ենք ամեն ինչ նորից սկսել»:

Հ.Գ. Մեր ազգը միշտ անցել է աղետների միջով, և սա հերթական անցումն է:

Մեզ պետք է օգնի այն գիտակցումը, որ ամեն ինչ կարող ենք սկսել նորից:

Չենք հանձնվում:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 5478

Մեկնաբանություններ