ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Էդ խելքին ենք դեռ, որ էս խելքին ենք

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. Էդ խելքին ենք դեռ, որ էս խելքին ենք
14.01.2015 | 14:32

Որ սա խնամքով մշակված սադրանք էր՝ համոզված եմ, ոչ ոք չի կասկածում: Որ էդ սադրանքը հե՛չ Արջին ձեռնտու չէր, հավատացած եմ՝ դարձյալ կասկածող չկա: Լավ, բա ո՞ւմ էր ձեռնտու: Քեռի Սեմի՞ն: Քյավթառ Եվրոպայի՞ն: Աղվես Թուրքիայի՞ն, սրա Քոթոթի՞ն, մասոնների՞ն, թե՞ Բուրկինա Ֆասոյին: Ո՞ր մեկին: Ունե՞ք էս հարցի պատասխանը: Իհարկե՝ ունեք: Ես էլ ունեմ: Յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին, և բոլորին՝ միասին վերցրած: Որովհետև մենք վաղուց դարձել ենք սրանց՝ էս մեծ ու փոքր խաղացողների մեկանգամյա օգտագործման թաշկինակը, ով քրտնում կամ հարբուխ է ընկնում՝ մենք ձեռքի տակ ենք: Ներողամիտ եղեք կոպիտ խոսքիս համար՝ սրբում են իրենց ճարպագեղձերի արտանետուկը կամ խնչում մեջներս ու շպրտում մի կողմ: Հետո՞: Մինչև ե՞րբ: Մինչև Մհերի խելքին փչի դո՞ւրս գալ Ագռավաքարից: Չեք տեսնո՞ւմ, որ գարին չի դառնում հանց մասուր: Էդ խելքին ե՞նք դեռ, որ էս խելքին ենք:

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ