ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Դավաճաններն այրում են իրենց դիմակները

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Դավաճաններն այրում են իրենց դիմակները
09.03.2014 | 12:42

Ատամներդ սեղմեք: Լռեք: Քաշվեք ձեր տուն-ամրոցները: Խնամեք ձեր զավակներին: Նրանց ձեռքերը սեղմեք ձեր աչքերին: Չորս կողմը կեղծիք է, սուտ է: Քաշվեք ձեր տուն-ամրոցները:

Սեղմեք ատամները: Չմոռանաք՝ դուք հայ եք: Գարուն է: Աշնանացան ցորենը կկանաչի: Ծառերի բողբոջները ծանրանում են: Քաշվեք ձեր հողերը: Չորս կողմը ստում են: Բեմերին խեղկատակներ են: Թողեք բոլորին: Քաշվեք ձեր ժայռերը: Ձեր տները:
Լռեք: Մի խոսեք: Խոսեք ինքներդ ձեզ հետ: Վստահեք ձեզ: Մի արտագաղթեք: Չորս կողմը դավ է: Դավաճանություն է: Սիրեք ձեր զավակներին: Ապավինեք ձեր ժայռերին: Ձեր արտերին: Քաշվեք ձեր ժայռափոր տները: Այսպես եղել է: Ավելի վատ է եղել: Մի արտագաղթեք:
Քաշվեք ձեր տուն-ամրոցները: Սպասեք: Դավաճաններն այրում են իրենց դիմակները: Նրանց տեսնելու եք: Թող նրանք բեմերին մենակ մնան: Ձեր հավաքվելու օրը կգա: Քաշվեք ձեր տուն-ամրոցները:

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ