Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ. Ոչ մի քաղաքական ուժ թող չփորձի սա շահարկել

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ. Ոչ մի քաղաքական ուժ թող չփորձի սա շահարկել
24.07.2013 | 12:24

Այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում, փոքր-ինչ զավեշտական է, բայց, միևնույն ժամանակ, շատ ուրախալի: Մարդիկ անկեղծ միմյանց օգնում են, CARPOOL-ի հայկական տարբերակը անկեղծ է, հրաշալի և ոգևորիչ, պետք է բոլորին առանձնակի շնորհակալություն ասել այդպիսի քաղաքացիական կամքի և դիրքորոշման դրսևորման համար։ Սա վկայում է այն մասին, որ դեռ ամեն-ինչ չէ, որ կորցրել ենք, կա դեռ ջերմություն մարդկային սրտերում և փոխօգնության գալու ցանկություն: Կարծում եմ՝ սա կարող է յուրահատուկ ազգային զարթոնքի առիթ դառնալ։ Հատկապես ուրախալի է երիտասարդների ակտիվությունը, ու պետք է ամեն ինչ անել, որ այդ ակտիվությունը չնվազի, տեսնեն իրենց կողքին հասուն և գրագետ քաղաքացիական շարժում: Եվ որպեսզի ոչ մի քաղաքական ուժ չփորձի սա շահարկել և արժեզրկել, ինչպես դա արվեց բոլորովին վերջերս։ Պետք է սկսել պայքար քաղաքացիական հասարակության և ինստիտուտների կայացման համար։

Դիտվել է՝ 2519

Մեկնաբանություններ