Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ազգային սրբություններն ուրացող թուրքի վասալները ամենաշատն են ստրկությունից գոռում

Ազգային սրբություններն ուրացող թուրքի վասալները ամենաշատն են ստրկությունից գոռում
09.05.2024 | 06:01

Երկիրը գուբեռնիայի կամ վիլայեթի չի վերածվում ըստ ցանկությունների։ Երկիրը օտարին է նվիրվում միայն իր թուլությունների ու պարտությունների հետևանքով։

Զավեշտ է, երբ անընդմեջ միայն պարտություններ կրողի կողմնակիցները գոռում են՝ «մենք ստրուկ չենք դառնալու»։ Ձեզ համար մի գաղտնիք բացեմ. դուք արդե՛ն ստրուկներ եք։ Դինոզավրերի ժամանակներից երկիր մոլորակի վրա ոչինչ չի փոխվել, պարտվող կողմը միշտ էլ ենթարկվում է սրի ու ստրկության։ Իսկ նոր տեր գտնելու ձեր փորձերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում էությամբ ստրուկ լինելու փաստը։ Ազատ մարդն առաջինը հույսը հենց իր վրա է դնում։ Նժդեհը իրեն անհրաժեշտ ուժը իր մեջ չփնտրողներին անվանում էր մակաբույծներ, այսինքն՝ մոլախոտ։

Պատճառահետևանքային շղթայում այս երևույթները ունեն հետևյալ պատկերը.

Պատճառը՝ մեր թուլությունը։

Հետևանքը՝ գուբեռնիայի և վիլայեթի վերածվելու անխուսափելիությունը։

Այստեղ է նաև մեր ու նիկոլականների գաղափարական տարբերություններից մեկը։ Իրենք խոսում են հետևանքներից, իսկ մենք՝ պատճառներից։ Պարադոքսը հենց սրանում էլ կայանում է՝ ազգային սրբությունները ուրացող թուրքի վասալները ամենաշատն են ստրկությունից գոռում։ Միգուցե սա հեչ էլ պարադոքս չի, այլ լատենտության օրինաչափությունն է, երբ լատենտ ստրուկները ուրիշներին են ստրուկ լինելու մեջ մեղադրում։

Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է։ Իսկ մնացածը ածանցյալ կատեգորիաներ են։

Բացեք ՊՆ էջը ու կտեսնեք առանց ժամանակակից հանդերձանքի, «ՈՒրալ»-ներով գրոհող զինվորներ, առանց ԱԹՍ-ի կրակող հրետանի, հին մոդելի գումարտակային կառավարման կետեր, և ԱԹՍ-ների մակետների նկարներ։ Մինչև մեկից ինչ-որ բան պահանջելը՝ նման հարցերը մենք վաղուց պետք է ինքներս լուծած լինեինք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ