Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տավուշապատում ԾԴ

Տավուշապատում ԾԴ
12.06.2023 | 09:52

Ցարական իշխանությունները 1886 թ. անցկացրին բնակչության նոր հաշվառումներ, որոնք պարունակում էին ավելի մանրամասն ու ամբողջական տվյալներ։ Դրանք ամփոփվեցին այսպես կոչված «Ընտանեկան ցուցակներում»։

Հաշվառումը ցույց տվեց, որ Բերդ խոշորացված համայնքի, այն է՝ նախկին Տավուշի շրջանի տարածքում եղած գյուղերի թվաքանակը 1870 թ. Նավուր գյուղի կազմավորումից ի վեր չի փոխվել և մնացել է 11։ Դրանցից հինգը՝ Արծվաբերդը, Այգեձորը, Մովսեսը, Նորաշենը և Չորաթանը մտել են Այգեձորի, Նոր Վարագավանն ու Պառավաքարը՝ Պառավաքարի, Կարմիր Աղբյուրը, Բերդը, Նավուրն ու Տավուշը` Բերդի գյուղախմբի (համայնքի) մեջ։

Բերդ խոշորացված համայնքի տարածքի ժողովրդագրական պատկերն ըստ այդ հաշվառումների եղել է այսպիսին։

Արծվաբերդն ունեցել է 81 ծուխ (ընտանիք) 832 բնակչով (453-ը արական, 379-ը իգական սեռի)։

Այգեձորում եղել է 113 ծուխ՝ 1147 բնակչով (641-ը արական, 506-ը իգական սեռի)։

Մովսեսն ունեցել է 74 ծուխ՝ 841 բնակչով (455 արական, 386 իգական սեռի)։

Նորաշենում եղել է 38 ծուխ՝ 481 բնակչով (260 արական, 221 իգական սեռի)։ Չորաթանն ունեցել է 28 ծուխ՝ 296 բնակչով (158 արական, 138 իգական սեռի)։

Նոր Վարագավանում եղել է 70 ծուխ` 654 բնակչով (373 արական, 281 իգական սեռի)։

Պառավաքարն ունեցել է 96 ծուխ՝ 742 բնակչով (409 արական, 333 իգական սեռի)։

Կարմիր Աղբյուրն ունեցել է 91 ծուխ՝ 1082 բնակչով (591 արական, 491 իգական սեռի)։

Բերդում եղել է 103 ծուխ՝ 1097 բնակչով (600 արական, 497 իգական սեռի)։

Նավուրն ունեցել է 34 ծուխ՝ 383 բնակչով (215 արական, 168 իգական սեռի)։ Տավուշում եղել է 99 ծուխ՝ 1040 բնակչով (586 արական, 454 իգական սեռի)։

Վերոբերյալ տվյալներից երևում է, որ բոլոր գյուղերում էլ արական սեռի բնակչության թիվը գերակշռել է, ինչը պատահականության արդյունք չէ և ունեցել է իր պատճառը։

Ինչպես տեսնում ենք, 1873-1886 թթ. ընթացքում Բերդ խոշորացված համայնքի տարածքում տեղի են ունեցել ժողովրդագրական զգալի դրական տեղաշարժեր։ Նրա բոլոր գյուղերի բնակչության թիվն աճել է։ Աճի հանրագումարը կազմել է 2252, և բնակչության ընդհանուր թիվը դարձել է 8598։

Ընդ որում, արական սեռի բնակչության թիվը հասել է 4716-ի, իսկ իգականինը՝ 3882-ի։

Ամենամարդաշատ գյուղը մնացել է Այգեձորը, որի բնակչությյունը 1873-ի համեմատ ավելացել է 237-ով։ Բնակչության քանակով երկրորդից չորրորդ տեղերում են եղել Բերդը, Կարմիր Աղբյուրն ու Տավուշը, որոնց բնակչությունն աճել է համապատասխանաբար 257-ով, 335-ով ու 316-ով։

Ինչպես 1873-ին, այնպես էլ 1886-ին ամենասակավամարդ գյուղը եղել է Չորաթանը։

Սակայն, եթե 1850-1873 թթ. նրա բնակչության թիվը 284-ով նվազելով դարձել է 150, ապա 1873–1886 թթ. աճելով դարձել է 296:

Ըստ որում, Չորաթանը եղել է այդ թվականին հինգ ընտանիքից բաղկացած Քալանթարյան ազնվական տոհմի կալվածքը։

Արտաշես ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարում`տեսարան Չորաթանի գյուղից

Դիտվել է՝ 4620

Մեկնաբանություններ