Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

2016-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի

2016-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի
25.06.2024 | 09:53

Կապիտուլյանտ Նիկոլը տեսանյութ է հրապարակել՝ որպես ապացույց, որ նա և իր քայլիստ-դավաճանաոհմակի անդամները մասնակցել են 2016-ի կարճատև պատերազմին:

Թե բա «Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է»...

Նիկոլ Անհողն ուղղակի նշում է, որ տեսանյութը նկարահանվել է 2016-ին՝ դիտավորյալ բացարձակ չմանրամասնելով, թե ե՛րբ է կոնկրետ այն նկարահանվել և «մոռացության» է տվել այն փաստը, թե ինչպես էր 44-օրյա պատերազմին գնացող զինվորներին խաբել, թե իբր մասնակցել է քառօրյա պատերազմին՝ չբացահայտելով, որ իր «մասնակցությունը» խրամատ փորելն է եղել:

Տարին ունի 365 օր, իսկ ապրիլյան կարճատև պատերազմը տևել է 4 օր՝ 2016-ի ապրիլի 2-ից 5-ը:

Ե՞րբ է Նիկոլը մասնակցել պատերազմին:

Նիկոլը պատահական չէ, որ դիմում է այսպիսի էժանագին կեղծիքի ու մանիպուլյացիայի ու չի նշում, թե կոկրետ ե՛րբ է նկարահանվել այդ տեսանյութը:

44-օրյա պատերազմի ժամանակ զինվորներին և հանրությանը խաբող Նիկոլը, ով հայտարարում էր, որ ինքը մասնակցել է

2016-ին քառօրյա պատերազմին չի բացահայտում, որ իր խրամատ փորող քայլիստների ջոկատի հետ այդ խրամատը փորել են 2016-ի մայիսին՝ այսինքն քառօրյա պատերազմից 1-1,5 ամիս անց ու առաջնագծից 30-40 կիլոմետր հեռու: Ստացվում է, կապիտուլյանտ Նիկոլը չի մասնակցել ռազմական գործողություններին:

Ցինիզմի գագաթնակետն է, երբ ռազմական գործողություններից հետո առաջնագծից հեռու խրամատ փորող ինչ-որ մեկն իրեն կոչում է պատերազմի մասնակից ու հատուկ զինվորական համազգեստ հագնելով լուսանկարվում:

Ի դեպ, հազար ամոթ 2016-ի ՊՆ ղեկավարությանը, որ քառօրյայից հետո խրամատ փորած «չնթռլոներին» ինչ-որ թղթի կտոր են տվել, որ սա էլ ԱԺ ամբիոնից այդ փաստը շպրտեց երեսներին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Մեկնաբանություններ