Անբարոյական ստերի շարանով սեփական դավաճանությունը քողարկել չի ստացվի, դավադիր ստահակ, ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Դու 2.5 տարվա մեջ այդպես էլ չհասկացար Արցախյան բանակցությունների իմաստը և էությունը։ Որովհետև, քո իսկ խոստովանությամբ, գերադասեցիր Ալիևից տեղեկանալ դրանց մասին։ Որովհետև գեղցի շուստռի էիր ձևանում դրսերում։ Որովհետև անհայրենիք ու տգետ ոչնչություն ես։
Որովհետև Շուշիում ուտել-խմելուց ու տռճիկ տալուց լավ էիր, իսկ Շուշին պաշտպանելուց՝ դավադիր իմպոտենտ։
Ինչպես արդեն ԱԳՆ-ից մի չափալախ կերար ցերեկը, որ Շուշին երբեք չի եղել բանակցային փաթեթի մաս, մի հերթական չափալախն էլ ես քեզ տամ հիմա։
Լպրծուն կենդանի։
2008-2018 թվականներին երբեք, լսո՞ւմ ես դու և քո ֆեյքային նախիրը, երբեք չի քննարկվել ադրբեջանական փախստականների վերադարձ Արցախի այն տարածք, որ պետք է ինքնորոշվեր և իր ազատ կամքով վերջնական կարգավիճակ ստանար։
ԱԳՆ-ից կարող եք հանգիստ ճշտել խոսքերիս ճշմարտացիությունը։
Անիծվի այն օրը, որ ծնվեցիր, այն օրը, որ միամիտ ժողովուրդս քեզ «փրկիչ» կարգեց, այն օրը, որ ստորագրեցիր ազգիս ամենամեծ խայտառակություններից մեկը», - նշել է նա։