ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.
«Սիրելի ժողովուրդ, տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ։ Ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու։ Բոլորիդ ըմբռնման ակնկալիքով!
Փաշինյանը հանդես կգա օնլայն ասուլիսով»: