Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արմեն Ասատրյան․ Որքան ՍԴ-ն լինի ինքնուրույն ու չկաշկանդված, այնքան ձեր օգուտն է

Արմեն Ասատրյան․ Որքան ՍԴ-ն լինի ինքնուրույն ու չկաշկանդված, այնքան ձեր օգուտն է
23.06.2020 | 14:22

Նայում եմ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի հարցազրույցը։ Իսկական մաստեր կլաս են ցույց տալիս մարդիկ, հստակ, իրավական հիմքով, փաստացի՝ առանց որևէ էմոցիոնալ ֆոն ստեղծելու։ Բայց ես դա չեմ ցանկանում ընդգծել, դա ակնհայտ երևում է։ Հարցն այստեղ ավելի շատ բարոյական կողմ ունի։ Ամեն մեկդ՝ լինի ընդդիմադիր կամ իշխանամետ հայացքի տեր, պատկերացրեք, որ դուք գերազանց ավարտել եք համալսարանը, անցել եք աշխատանքի ու ձեր ողջ կյանքը նվիրել եք պետականաշինության այս կամ այն գործին։ Մեկդ լավ ուսուցիչ եք եղել, մյուսը՝ լավ շինարար, էն մյուսը՝ ֆինանսիստ, դատավոր և այլն։ Եվ պատկերացրեք, որ դուք ձեր ողջ կյանքը ներդրել եք այդ գործի մեջ, տեսել եք՝ ինչպես են իրար հաջորդում իշխանությունները, նույնիսկ հասարակարգերը ու մեկ էլ հանկարծ վրա է հասնում դուրսպրծուկների ու բոմժերի մի ամբոխ ու սկսում են մրել քեզ, թքել քո անցած ուղու վրա, պախարակել քեզ, հարձակվել քո վրա, ինչ է, դու չես արտացոլում իրենց տերերի քմահաճույքները։ Իսկ, թե ինչու չես արտացոլում, քանի որ դու երկար տարիների աշխատանքային պրակտիկա ունես ու ահռելի փորձ, քանի որ դու առաջ էլ չես չոքել սրա կամ նրա քմահաճույքի առջև։ Դու աշխատել ես ԵՎրոպայում, հսկայական աշխատավարձ ես ստացել, սակայն համարել ես, որ դու քո երկրին ավելի շատ ես պետք, քո նորաստեղծ երկրին ու դու եկել ես ու ողջ պոտենցիալդ ներդրել ես քո տան շենացման համար։ Եվ հանկարծ այդ դուրսպրծուկները մերժում են քեզ, ու ցանկանում են քո տեղը նշանակել մի պորտաբույծի, որ կատեգորիկ չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում։ Ինչու են այդպես ուզում, քանի որ այդ մեկն էլ ունի տեր, ու նա կարող է հաչել ավելի խռպոտ ձայնով։ Սա է ընդհանուր առմամբ այն ֆոնը, որը ստեղծվել է Սահմանադրական դատարանի շուրջ։

Սահմանադրական դատարանն իրոք իրավական պետության ամենակարևոր ամրոցն է։ Եթե ընկավ այդ ամրոցը, լիբերալ ու պիղծ կոնվենցիաները հերթ են կանգնելու նոր ՍԴ-ի մուտքի առջև՝ վավերացվելու համար. Գյուլումյանն ու Թոխյանը այդ ամրոցի պաշտպաններն են։
Եվ հասկացեք վերջապես տխմարնե՛ր, ՍԴ-ն ձեր լավ կամ վատ կյանքի հետ կապ չունի, ներդրումների հետ կապ չունի, առաջին ատյանի, վերաքննիչի, վճռաբեկի հետ կապ չունի։ Հասկացեք վերջապես, որքան ՍԴ-ն լինի ինքնուրույն ու չկաշկանդված, այնքան ձեր օգուտն է։ Դա հասկացեք, չի կարելի այդքան ապուշ լինել։

Եվ վերջապես հասկացեք, որ դուք լինեիք այդ իրավիճակում, ինչքան թևաթափ կզգայիք ձեզ։ Չնայած դուք չեք կարող լինել նրանց փոխարեն, քանի որ դուք հոգով աղքատ եք, իսկ գիտակցությամբ՝ ոտաբոբիկ։

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ