Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՈՒրախությամբ տեղեկացա, որ Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթի արդյունքները դատական կարգով վիճարկող միակ մարդը չեմ

ՈՒրախությամբ տեղեկացա, որ Հանրային ռադիոյի տնօրենի այսպես կոչված մրցույթի արդյունքները դատական կարգով վիճարկող միակ մարդը չեմ
23.08.2024 | 22:01

Ծանոթացա Լուսինե Պետրոսյանի ներկայացրած հայցին և նրան ու նրա փաստաբանական թիմին հաջողություն եմ մաղթում:

Իրականում հաջողության կամ նույնիսկ հրաշքի կարիք ունի պատասխանող կողմը՝ Հանրային հեռարձակողի խորհրդը, որովհետև Հանրային ռադիոընկերության «ռեյդերային նվաճումը» պարզապես չի կարող պատշաճ իրավական գնահատական չստանալ՝ նույնիսկ դատական գործընթացների հետ կապված հասկանալի ռիսկերի պայմաններում:

Ինչ վերաբերում է մեր հայցին, ապա մեր ընտրած դատավարական ռազմավարությունը մի փոքր այլ է: Կարծում եմ՝ շուտով այդ մասին ավելի հանգամանորեն խոսելու առիթ կունենանք:

Գործընթացի իրավական հարթությանը զուգահեռ ինստիտուցիոնալ տիրույթում, կարծում եմ, խնդիրն անփոփոխ է՝ Հանրային հեռարձակողի խորհրդի ներկայիս կազմն անհամարժեք է Հանրային հեռարձակման բնույթին և սկզբունքներին և չփոխվելու դեպքում պարզապես հեղինակազրկելու է Հանրային հեռարձակման գաղափարը։

ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանը, անդամներ Արամ Սուքիասյանը, Արփի Ոսկանյանը, Վահագն Թևոսյանը, Վասակ Դարբինյանը և Վարուժան Օլքինյանը պետք է հրաժարական տան:

Խորհրդի անցումային նախագահ տեսականորեն կարող է լինել Իրինա Շահնազարյանը, ով տառացիորեն մի քանի օր առաջ է Խորհրդի անդամ դարձել և ստեղծված իրավիճակի համար որևէ պատասխանատվություն չի կրում:

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6452

Մեկնաբանություններ