Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Այսօրը մենք կառուցել ենք մեր իսկ ձեռքով՝ մեր 30 տարվա ապիկար գոյությամբ

Այսօրը մենք կառուցել ենք մեր իսկ ձեռքով՝ մեր 30 տարվա ապիկար գոյությամբ
23.09.2023 | 08:18

Մեր տունը քանդում է այն, որ հասկացող և լուրջ նպատակներ հետապնդող խավ չունենք, և ժողովուրդն այստեղ համարյա թե կապ չունի։

Նույնը՝ 1920-ին, նույնը՝ հիմա. ավելի ու ավելի հաստ բետոնե պատեր ենք փնտրում, որ գլխով ջարդենք։

Թույլը ուժեղների կողքին խելքով է իր գոյությունը պահպանում, ոչ թե՝ ուժով։

Մեզ թյուրիմացության մեջ գցող խորհրդային շրջանի մեր պատմական պիկի հետևում ռուսական հզոր պետությունն էր ընկած, ոչ թե՝ մենք։

Հա, ինչ որ հարցերում մի փոքր ավելի ակտիվ ենք, քան՝ մեզ նման ուրիշները, բայց դա հո չի՞ նշանակում անիմաստ վեր-վեր թռչել և ուժից վեր նպատակներ հետապնդել։

Անկախության հենց սկզբից սկսած՝ մենք աստիճանաբար ռուսների վզից կախված քար էինք դարձել, որի հետ նրանք պարզապես չէին իմանում ինչ անել։

Մեր վերջին շրջանի հակառուսական տրամադրությունները նրանց հանեցին տրամաբանական փոսից՝ այն պատճառաբանությամբ, որ Արցախի հարցում որոշումը ձերն էր, մենք ի՞նչ կարող էինք անել։

Այդ դժվար թաքցված դեմագոգիայի հետևում շատ ավելի մեծ շահեր են ընկած, քան թե մեր հակամարտությունը հարևանների հետ։

Հարցերը շատ ավելի կպարզվեն Սյունիքի հետ կապված զարգացումներով՝ լոկալ ուժային եռյակի բալանսը որտե՞ղ է, Սյունիքո՞վ, թե՞ առանց Սյունիքի։

Միակ բանը, որ մենք կարող էինք անել նախորդ 30 տարիների ընթացքում, դա խելքը գլխին ու ռացիոնալ պետականություն սարքելն էր՝ իր տնտեսությամբ և դրա վրա ստեղծված իրական հզորությամբ, որը, ինչպես պարզվեց, մեր ուժերից վեր է։

Այսօրը մենք սիստեմատիկորեն կառուցել ենք մեր իսկ ձեռքով՝ մեր 30 տարվա ապիկար գոյությամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3513

Մեկնաբանություններ