Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Աննախադեպ է

Աննախադեպ է
21.06.2023 | 10:33

Վերջին երկու օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի։ Մի գործով՝ ակնհայտ անհիմն ձևով դռնփակ ռեժիմի անցում, դատավորի պաշտպանության իրավունքի բացահայտ ոտնահարում, մեկ այլ գործով՝ ստացիոնար բուժում անցնող դատավորի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք, իրեն ներկայացված բացարկը քննող դատավորների ուղղորդում, նիստից դուրս՝ լրագրողների նկատմամբ անհարգալից ու ցինիկ վերաբերմունք։

Մարդու իրավունքների պաշտպանից՝ գահավիժում դեպի մեծագույն իրավասպան։ Աննախադեպ է։ Իրոք աննախադեպ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4651

Մեկնաբանություններ