21.07.2020|
15:45
Գնացքը հակառակի պես սովորականից բարձր էր սուլում, ու տունը ցնցվում էր ծանոթ աղմուկով: Երեխան հազիվ էր քնել: Ջերմությունը չէր իջնում: Թե ոնց մրսեց, էդքան էլ տաք է հագցնում, բայց էլի հիվանդանում է: Քանի դեռ Բաբկենը էն լրբի հետևից Երևան չէր գնացել, երեխան էսքան շուտ-շուտ չէր հիվանդանում: