31.05.2013|
13:23
Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին: