22.06.2013|
19:17
Ամերիկացի պետական գործիչ, երիտասարդ տարիներին հիմնադրել է «Փենսիլվանիայի թերթը», Ֆիլադելֆիայում բացել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին հանրային գրադարանը: 1728 թ. հրապարակել է «Հավատի ու կրոնի մասին» աշխատությունը` շարադրելով իր հայացքները կրոնի վերաբերյալ, որոնք վառ արտահայտված գնոստիկ երանգավորում ունեին: 22-ամյա Բենջամեն Ֆրանկլինը գրում էր. «Հավատում եմ, որ կա բացարձակ կատարյալ Բարձրագույն էություն, ում մտահղացմամբ ու ստեղծագործությամբ ծնվել են աստվածները: Հավատում եմ, որ մարդն ամենակատարյալ արարածը չէ` լինելով ընդամենը արարածներից մեկը: