ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ստեփան Կուրտիկյան (1908-1986). Ամերիկյան մայթերով քայլում էր հայոց պատմությունը

Ստեփան Կուրտիկյան (1908-1986). Ամերիկյան մայթերով քայլում էր հայոց պատմությունը
10.07.2022 | 11:57

…Երբ բացեց աչքերը, սենյակն արդեն ողողված էր արևով: Հեռվում, Սպիտակ տան ճակատին ծածանվում, բեկբեկվում էր օտար դրոշը:
Անդրանիկը վեր կացավ, սառը ջրով լվացվեց, հագավ գեներալական համազգեստը, կապեց թուրը և դուրս եկավ փողոց:


Ամերիկյան մայթերով քայլում էր հայոց պատմությունը: Եվ քայլերը տանում էին այն հյուրանոցը, որտեղ Հայաստանի պատվիրակներն էին իջևանել: Դանդաղ, հանդիսավոր բարձրացավ աստիճաններով: Ու սիրահար պատանու սրտի նման տրոփեց սիրտը, երբ թակեց առանձնասենյակի դուռը:
Սեմին երևաց պատվիրակության նախագահ Գրիգոր Վարդանյանը:
-Խնդրե´մ, խնդրե´մ, զորավար,-անակնկալի եկած Վարդանյանի ձայնում հուզմունք թրթռաց,-խնդրե´մ, ներս համեցեք:
Նա լավ է ճանաչում ժողովրդական հերոսին: Բայց ի՞նչ գործով է այսքան վաղ այցելել իրենց:
Անդրանիկը մտախոհ մի հայացք նետեց Վարդանյանի և պատվիրակության անդամ Կարեն Միքայելյանի վրա, սեղմեց նրանց ձեռքերը, նստեց հրամցված բազկաթոռին:
Հետո մտամոլոր վեր կացավ, առանց խոսք ասելու, դողդոջուն շտապողականությամբ քանդեց գոտին, հանեց թուրը: Լռությունը զնգաց ու քարացավ:


Նա թուրը բարձրացրեց գլխից վեր, դանդաղ իջեցնելով համբուրեց գոհարազարդ երախակալը, Վարդանյանին դարձավ, ասաց.
-Կխնդրեմ, իմ կողմե այս թուրը հանձնեք Խորհրդային Հայաստանի պետական թանգարան…
Վարդանյանը լուռ դիտում էր. հետո վերցրեց թուրը, նայեց հուզված հերոսին, Միքայելյանին: Հուզվեցին ամենքը:
…Նա դուրս եկավ սենյակից, հյուրանոցից, բռնեց տան ճանապարհը: Ուզում էր շուտ տուն հասնել ու մենակ լինել իր սենյակում:
Ամերիկյան մայթերով քայլում էր հայոց միշտ նորացող պատմությունը…Եվ Անդրանիկի աչքերը վառվում էին երիտասարդական կրակով, ինչպես հաղթական մարտից հետո…
Հայ մոր արտասուքով թրծված թուրը առհավետ հանձնված էր հայոց թանգարան:


(«Պատմվածքներ Անդրանիկի մասին»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 16927

Մեկնաբանություններ